Կիրսան Իլյումժինով. «Իսկ ինչո՞ւ չպետք է պայքարեմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար»
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյհումժինովը պատմել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հետ կապված պլանների մասին:
«Ես լրջորեն մտածեցի. իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ կարողացել եմ շախմատը բարձրացնել զրոյից, հասնել այսպիսի արդյունքների, ստեղծել նոր համակարգ: Հենց նույն կերպ ոչնչից ստեղծեցի «Ուրալանը»: Երկրի համար աճեցրել եմ հավաքականի ավագ Ալեքսեյ Սմերտինին, հրաշալի շատ այլ խաղացողների՝ Կոլոդինին, Յաշկինին, Կորմիլցևին և ազգային թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկուն: Եվ Սլուցկին հավաքականին Եվրոպայի առաջնության ուղեգիր նվիրեց, մինչդեռ բոլորն էլ ազգային թիմի ելույթները ձախողված էին համարում:
Կարծում եմ՝ իմ ժամանակը դեռ կգա: Ես սովոր եմ միշտ գնալ մինչև վերջ: Գուցե այդ ժամանակը շուտ հասնի: Այո, չվճռեցի հենց հիմա մասնակցել ընտրություններին, բայց ով գիտի, թե ինչ կլինի հետո»,- Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան