Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
«Որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։