Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն։
«ԵՄ դեսպանատան մոտից - ուղիղ Ոստիկանության Մասիվի բաժին՝ «ծանր վիրավորանքի» հերթական թեմայով։ Էս անգամ Ադիբեկյանը մի հարցազրույցում ռուբեն ռուբինյանին անվանել էր «տորիչելյան դատարկություն»։ Իրավապահներն էլ դա ընկալել էին «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն» ու արագի մեջ սկսել քրեական վարույթ։
Էդպես»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս)։
Հունվարի 21-ին Ռ.Մելիքյանը գրել էր, որ Արմինե Ադիբեկյանին այսօր կրկին ոստիկանություն են հրավիրել ֆեյսբուքյան գրառման համար։
Հարակից հրապարակումներ`
- «Ֆրիդըմ Հաուս»-ն առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը. Մելիքյան
- Freedom House-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքը
- Ադիբեկյան. Նիկոլ Փաշինյանը մեզ վատ բառեր է սովորեցնում, նա է մեզ դրդում հանցանքի, նրա գիրքը պետք է արգելել
- Նիկոլի մասին գրառման համար Արմինե Ադիբեկյանին ոստիկանություն են հրավիրել
- Արմինե Ադիբեկյանին մեղադրանք առաջադրվեց Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
- Ինչ չկարդալ, որպեսզի բոզ չասել
- Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ոստիկանությունում հարցաքննվել է ՝ ծանր վիրավորանքի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան