Ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր մինչև երեկոյան սպառիչ պատասխան կստանաք»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով պետք է ստեղծվեր, 1,5 տարի է անցել՝ ինչո՞ւ չի ստեղծվում։
Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ են հրապարակվում հայրենիք վերադարձած գերիների անունները, իսկ պատերազմի ընթացքում զոհերի անուն-ազգանունները չեն տրամարդվում ոչ ՀՀ ՊՆ-ի, ոչ ԱՀ ՊԲ-ի կողմից, ասում են՝ «չենք կարող տրամադրել», ոչ մի հիմնավորում չի հնչում, նա պատասխանեց. «Ճիշտ են անում, որ չեն տրամադրում այս պահին՝ ելնելով ինչ-ինչ հանգամանքներից»։
Նա չնշեց, թե այդ ինչ հանգամանքներ են, միայն ասաց, որ գոյություն ունեն նման հանգամանքներ։
Լրագրողներից մեկը ճեպազրույցի ժամանակ հիշեց երեկ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, որ չնայած երկրում իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն ինքը երբեք ավտոմատով, զենքով ման չի եկել։
«Համացանցում երեկ հայտնվեց տեսանյութ, որտեղ Երևանի Դեմիրճյան փողոցով Փաշինյանն անցնում է, մեքենայի միջից անվտանգոթյան աշխատողն ավտոմատի փողը ուղղել է դեպի ժողովուրդը։ Մեկնաբանություններ են հնչում՝ կամ անվտանգության աշխատողը կամ Փաշինյանը, որևէ տարբերություն չկա, ավտոմատի փողը ժողովրդին է ուղղված։ Ինչպե՞ս կարձագանքեք այս ամենին»,- հարցրեց լրագրողը։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ շատ բնական է, անվտանգության աշխատակիցները զինված են, իրենք ունեն հստակ գործառույթ։
«Փողոցում ժողովուրդ էլ կա, մեքենա էլ կա, հանցագործ էլ կա, ավտոմատը պարզապես իր համար անհրաժեշտ վիճակում է գտնվում, եթե անհրաժեշտ լինի դա կիրառել։ Տա Աստված, որպեսզի այդ անհրաժեշտությունը երբեք չլինի»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Քարոզարշավ՝ դիպուկահարներով
- Դիպուկահար՝ ԱԳՆ տանիքին
- Նշանառության տակ պոտենցիալ հանցագործներն էին․ իմքայլականը՝ դիպուկահարների մասին
- Գորիսի փոխքաղաքապետ. Մինչ մեր դիպուկահարները զենքներն ուղղել են դեպի ժողովուրդը, թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում
- Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ
- Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում․ Ա․ Աշոտյան
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- Դիպուկահարներ՝ Կառավարության շենքի տանիքին
- Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են դիպուկահարները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան