Ռուբեն Վարդազարյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին. Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Մի քանի օր առաջ հրապարակավ հրավեր էի ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հաշվի առնելով այն, որ ի պատասխան հրավերի ստացել էի դրական արձագանք, աշխատանքային կարգով համաձայնեցվել է հանդիպման օրն ու ժամը:
2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկումը: Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ:
Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը հրաժարվել են ներկայանալ ԱԺ քննիչ հանձնաժողով. Վարդևանյան
- Քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ բոլոր դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչի հետ համեմատելու հմտություն պետք է ունենալ . Վարդևանյան
- Ընդդիմադիրներ պատգամավորների պահանջով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու արդար դատաքննության ոլորտում առկա խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի