Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, տիկին՝ ուշքի եկեք. Արեգնազ Մանուկյանը՝ ԵՄ դեսպանին
«Հայաստանում քաղաքական հետապնդումները նոր դրսևորումներ են ստացել»,- Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա նշեց, որ արդեն ճնշումների են ենթարկվում ոչ միայն այս իշխանությունների ընդդիմախոսները, այլ նրանց կալանքի տակ պահելու վերևից իջեցնող հրահանգներին չենթարկվող դատավորները։
Ա.Մանուկյանի խոսքով, եվրոպական կառույցները ոչինչ չեն անում, լռում են՝ տեսնելով խայտառակ ապօրինությունները։
«Ավելին՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան տիկին Անդրեա Վիկտորին խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկին, ամոթ է, ուշքի եկեք։
Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավարությունը համարժեք չեն, ուշքի եկեք։
Դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, եվրոպական արժեքներին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։
Հերիք է ստորադասեք ժողովրդավարությունը ձեր աշխարհաքաղաքական շահերին։ Հերիք է, խոսեք, արթանացեք քնից։ Խոսեք, ամոթ է, տիկին»,- ասաց ընդդիադիր պատգամավորը։
Նա նաև նշեց, որ այս խայտառակ ապօրինությունները տեսնելով՝ ծպտում չեն հանում հասարակական կազմակերպությունները, այն ՀԿ-ները, որոնք նախկինում անգամ չեղած դեպքերի ժամանակ տիեզերական մասշտաբի աղմուկ էին բարձրացում միջազգային ֆինանսավորմամբ և այնպիսի պատմություններ ներկայացնում, կարծես աշխարհը կործանվում է։
«Հիմա կրկին լռում են, դարձել են համավոր հարսներ։ Փաստորեն, նրանք կամ այն ժամանակ էին սպասարկում աշխարհաքաղաքական շահերը ինչ-ինչ ֆինանսավորում ստանալով, կամ հիմա են իրենց լռելով սպասարկում աշխարհաքաղաքական շահերը ու կրկին ստորադասում են ժողովրդավարությունը»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյանը՝ ԵՄ դեսպանին. Դուք այստեղ եք, որ դեղձի չիր չաշխատեք
- ՀՀ-ում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ եվրոպական կառույցների լռությունն անընդունելի է. Ակցիա ԵՄ դեսպանատան առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի