Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել.Արմեն Գրիգորյան
«Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել»,-կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝Հայաստանը պահանջել է, որ բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք նշված են եղել անցած տարի նոյեմբերի 26-ին Սոչիում, այն է՝ անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկում, այնուհետև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացի մեկնարկ, կատարվեն
«Բացի դրանից, մի այսպիսի կարևոր հանգամանք կա, երբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ-երը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն»,-հայտնեց Գրիգորյանը:
Ըստ ԱԽ քարուղարի՝ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի հնարավոր լինի սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ իրականացնել:
«Ես համոզված եմ, որ եթե ելնենք բոլոր պայմանավորվածություններից, ապա նման հարց չի կարող ծագել»,-հայտարարեց Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան