Այսօր նպատակաուղղված արշավանք է ազգային դպրոցի նկատմամբ. Լիլիթ Գալստյան
«Սուտը, մանիպուլյացիան, ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է։ Երեք տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր երեկ ԱԺ նիստի ընթացքում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը թիրախավորվել ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից։
Նրա խոսքով, միգուցե իր պրոֆեսիոնալ գործունեությամբ է դա պայմանավորված, որովհետև իրենք խոսում են բովանդակությունից, իսկ քանի որ ՔՊ-ն բովանդակությանը բովանդակությամբ հակադարձելու միգուցե ունակություն չունի, ստիպված դիմում է ստի, մանիպուլյացիայի, դեմագոգիայի։
Նրա գնահատմամբ, Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին։
Ինչ վերաբերում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին, Լ. Գալստյանն ասաց, որ վաղուց թիրախավորել էին դպրոցը, հանրակրթությունը քանդելու բացարձակապես նոր օրինագիծ է բերվել կառավարության կողմից, որը երեկ ընդունվեց։
«Հակառակ հիմնավորումներին, թե նախագիծն ուղղված է բարեփոխումներին, կրթության որակին և բովանդակությանը, բացարձակապես այդ ամենի հետ կապ չունի, միակ նպատակը դպրոցի կառավարման կենտրոնացումն է։ Այսուհետ բոլոր տնօրենները պետք է նշանակվեն միայն լիազոր պետական մարմնի կողմից, նաև ֆինանսական միջոցների կենտրոնացում՝ խիստ կոռուպցիոն ռիսկերով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ սա ժողովրդավարական մոդելից նահանջ է։
Լիլիթ Գալստյանն ընդգծեց, որ այսօր նպատակաուղղված արշավանք է ազգային դպրոցի նկատմամբ և այն ուժեղացնելու, ամրացնելու, բովանդակային փոփոխություններով հարստացնելու փոխարեն այս կառավարող ուժն ինչ որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ կա, երբ կարելի էր պարզապես բարեկարգել։
Հարակից հրապարակումներ`
- Կարելի էր ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն. Լիլիթ Գալստյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
- Հնարավոր է ասֆալտի գործունեությամբ զբաղվող որևէ առևտրային կազմակերպություն մտնի դպրոց. Լիլիթ Գալստյան
- Կարևորում եմ այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանումը. Ժաննա Անդրեասյան
- Մեզ հաճախ մեղադրում են, որ քանդում ենք դպրոցը. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան