27 բռնցքամարտիկ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեծաքանակ թիմով՝ 27 մարզիկով ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Այս հավաքով Կարեն Աղամալյանի գլխավորած ընտրանին սկսել է նախապատրաստվել մայիսի 21-ից 31-ը Երևանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Կաշվե ձեռնոցի հայ պատվիրակները պատրաստվում են նաև Խորվաթիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Երիտասարդական ստուգատեսին պատրաստվող մարզիկներից ոմանք փետրվարի 14-ից 19-ը Բելառուսում կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Միջազգային մրցաշարի կմասնակցի նաև կանանց հավաքականը: Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր ընտրանին փետրվարի 19-ից 28-ը հանդես կգա Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարում»,- ասվում է հաղորդագրությունում: