ՆԱՏՕ-ն կարող է մարտական խմբեր տեղակայել Սև ծովի շրջանում
ՆԱՏՕ-ն դիտարկում է Ռումինիայում մարտական խմբեր տեղակայելու հնարավորությունը, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Այժմ մենք ուսումնասիրում ենք դաշինքի հարավ-արևելքում երկարաժամկետ ներկայության հնարավորությունը։ Մենք մարտական խմբեր ունենք Բալթյան երկրներում և Լեհաստանում, ուսումնասիրում ենք Ռումինիայում Սև ծովի շրջանում նմանատիպ խմբեր տեղակայելու հնարավորությունը»,- ասել է նա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Դաշինքի ղեկավարը նաև հավելել է, որ այսօր Ուկրաինայի բանակը շատ ավելի լավ է պատրաստված, քան 2014 թվականին:
«Նրանք (ուկրաինական պաշտպանական ուժերը.-Խմբ.) ավելի լավ հագեցած են, ավելի պատրաստված, ավելի լավ կառավարվող են»,- ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով՝ «Մեծ Բրիտանիան, դաշինքի մյուս անդամները աջակցում են Ուկրաինայի պաշտպանական ուժերին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել»։
«Դա յուրաքանչյուր ազգի իրավունքն է»,- հավելել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Մի մտեք ՆԱՏՕ, չեմ մտնի Ուկրաինա». Պատերազմի պռնկին
- Չինաստանն առաջին անգամ աջակցել է ՆԱՏՕ-ն չընդլայնելու մասին Ռուսաստանի կոչին․ Ստոլտենբերգ
- Բայդենը հայտարարել է Արևելյան Եվրոպա և ՆԱՏՕ-ի երկրներԱՄՆ-ի զորքերի մոտալուտ տեղակայման մասին
- ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները, Պուտին
- ՆԱՏՕ-ի առաջնորդները սպառնում են Ռուսաստանին «պատժամիջոցների աննախադեպ փաթեթով».
- ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա աշխատանքներ են տարվում․ Նիկոլոզ Սամխարաձե
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի շուրջ տարաձայնությունների մասին
- Ո՞վ է Եվրոպայի անվտանգության գլխավոր երաշխավորը` ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը, թե՞ բոլորը միասին
- ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի դեմ լայնածավալ զինված հակամարտության․ ՌԴ ՊՆ