Չավուշօղլուն ցանկանում է, որ հայ-թուրքական բանակցությունները Հայաստանում ու Թուրքիայում անցկացվեն
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել է, թե «Ադրբեջանում որևէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։
Միաժամանակ նա նկատել է տվել, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու, ոչինչ չի անելու: Չավուշօղլուի խոսքերով, Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների:
«Փաշինյանը ընտրություններում հաղթանակից հետո կարևոր ուղերձներ հղեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրանց դրական արձագանքեց, այնուհետև շփումներ տեղի ունեցան, նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք Մոսկվայում հանդիպեցին, Հիմա էլ փետրվարի 24-ին Վիեննայում են հանդիպելու»,- ասել էր Չավուշօղլուն:
Նա նշել է, որ թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները Հայաստանում և Թուրքիայում հանդիպեին:
«Բայց Հայաստանն այս անգամ էլ այդպես ցանկացավ՝ խնդիր չէ: Այդքան էլ կարևոր բան չէ»,-եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ-իղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
- ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների օգնականները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
- Ըստ որոշ տեղեկությունների՝ հայ-թուրքական բանակցություններում մայիսին շատ որոշակի փաստաթղթեր կլինեն. Սուրեն Սարգսյան
- Մոսկվայում ավարտվել են հայ-թուրքական բանակցությունները
- Վանեցյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վտանգավոր է, Հայաստանի շահը որևէ կերպ ներկայացված չէ
- Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի. Չավուշօղլու
- Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները չէ, որ պետք է իրականացնողը լինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան