Հանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով, այլ՝ ՀՀ քաղաքացիների. Վահան Քերոբյան
«Այդ որոշումը կայացնելիս հանձնաժողովն առաջնորդվել է ոչ թե Ֆրանսիայի կառավարության շահերով, այլ՝ ՀՀ քաղաքացիների»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հիմնավորելով, թե ինչու կառավարությունը ֆրանսիական ընկերության նախագծի փոխարեն հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում նախատեսվում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։
Նախարարը տեղեկացրեց, որ նույն տարածքի վրա եղել է երկու մրցակցային նախագիծ և վարչապետի հրամանով ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է երկու նախագծերը և կայացրել որոշում վերջինիս օգտին:
Քերոբյանի խոսքով՝ երկու ներդրումային թիմերն էլ ներկայացրել են Ռուսաստանում բնակվող խոշոր հայ գործարարները՝ «Ռեսսո գարանտիա»-ի հիմնադիրները և «Ռուցոգ ինվեստի» ներկայացուցիչները:
Ըստ նախարարի՝ հաշվի առնելով սոցիալական, ֆինանսական և էկոլոգիական չափորոշիչները կայացվել է որոշում, որը մինչ այդ չէր կայացվում արդեն մի քանի տարի:
«Տեսեք, եթե մենք ընտրեինք մյուս նախագիծը՝ կդժգոհեին այս նախագիծը ներկայացնողները և կամք էր պետք՝ որոշակի չափանիշների հիման վրա որոշում կայացնելու համար»,-ասաց էկոնոմիկայի նախարարը և տեղեկացրեց, որ որոշումների կայացման խնդիրը բազմաթիվ ներդրումներ է խոչընդոտում և էկոնոմիկայի նախարարությունը փորձում է «վճռականորեն» հաղթահարել դրանք:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել.Արմեն Գրիգորյան
- Մեր նման արձագանքներից հետ բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ. Արմեն Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան