Տիգրան Աբրահամյան. Անհրաժեշտություն կա, որ հրապարակվեն բոլոր զոհվածների անունները
«Այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքներին նաև անուղղակի կերպով գումարվում են մեր մեծ ռեգիոնում տեղի ունեցող գործընթացները, դեռ չեմ խոսում հնարավոր պայթյունների մասին, որոնք բավականին կծանրացնեն իրավիճակը»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման մտահոգություն հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, նման պայթյունները կրկին փոխելու են ուժերի դասավորվածությունը։
Անդրադառնալով երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, ապրիլյան պատերազմի ժամանակ որոշ ուժեր փորձում էին ներկայացնել զոհերի մեծ թիվ, մինչդեռ այդ ժամանակ մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 75 զինծառայող։
«Նրանց անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող հակասական տվյալներին, Տիգրան Աբրահամյանը նշեց, պատճառն իշխանությունների նկատմամբ վստահության բացակայությունն է։
«44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը հստակ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրապարակվել զոհերի անուն-ազգանունները։ Անհրաժեշտություն կա, որ հրապարակվեն բոլոր զոհվածների անունները, ինչը կփակի բավականին նուրբ ու առանձնահատուկ թեմայի վերաբերյալ խոսակցությունները»,-ասաց Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջին աղետալի պատերազմի հետ կապված չպարզված հանգամանքներ դեռ ունենք, բայց Ապրիլյանի պարագայում զոհերի թիվը հստակ էր. Մամիջանյան
- 44-օրյա պատերազմից հետո ունենք 217 գտնվելու վայրն անհայտ անձ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան