Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակլցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությանը, գրում է․
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու տարբեր առիթներ ունեցել եմ:
Քանի որ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցների մեջ գործընկերներից՝ փորձեմ շատ կարճ վերահաստատել այն մոտեցումները, որոնք տարբեր առիթներով արդեն ներկայացրել եմ:
Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովետև եթե սրա նպատակը պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն է, մեղավորներին ու պատասխանատուներին պարզելը, ապա դրա համար պետությունն ունի համապատասխան մարմիններ, մեխանիզմներ, գործիքներ և քննիչ հանձնաժողովը որևէ բացառիկ դեր այս հարցում չի կարող ունենալ:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ քննիչ հանձնաժողովը որպես կանոն համարվում է ընդդիմության գործիքը, ով չի տիրապետում այն հնարավորություններին ու գործիքակազմին, ինչն ունի իշխանությունը:
Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան