Հայաստանում արդարություն, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում.Քաղաքացին՝ Փաշինյանին
«Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ նախագծում սահմանում են միասնական պայմաններ և վերացվում է ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը:
Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ նախագծի նպատակը նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ կենսաթոշակային ապահովման այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները:
Նա տեղեկացրեց, որ վերջին հանդիպումներից մեկում մի քաղաքացի ասել է.«Հայաստանում արդարություն, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում»:
Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ պատասխանել է, որ հենց այդ պատճառով է, որ այդ քայլերը ձեռնարկվում են, որովհետև խնդիր է դրվել ինստիտուտցիոնալ կայացում ապահովել, քանի որ երբ դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ է ստեղծվում, այն ինչքան իրանց համար է ստեղծում, այնքան էլ քաղաքացիների:
«Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,-հայտարարեց Փաշինյանը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ հավելեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը կանոնակարգեց մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
- Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն կտա ձերբակալված անձանց հետ տեսակցության սահմանափակումը մեղմացնող նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան