«Ժողովուրդ». ՔՊ-ն խորհրդարանում ինչպե՞ս կարողացավ անցկացնել օրենքի նախագծերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կարողացավ մի կերպ անցկացնել ՀՀ օրենքների նախագծերը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցի քվեարկությունը. բանն այն է, որ սա սահմանադրական օրենք է, և, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 76-րդ հոդվածի, սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը 65-ն է, իսկ նախագիծը երեկ ընդունվեց 66 կողմ ձայնով, այսինքն՝ ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ։ Նախ նշենք, որ այս օրենքով Վճռաբեկ դատարանում ստեղծվելու են քաղաքացիական և վարչական պալատներ։
Այսպիսով, ուսումնասիրելով քվեարկության պատկերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ բացակաների թվում են եղել Ալեն Սիմոնյանը (կատարում է նախագահի պարտականությունները), Գուրգեն Արսենյանը (կողմ քվեարկության մասին գրություն էր թողել), Տաթևիկ Գասպարյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սարգիս Խանդանյանը և Քրիստինե Պողոսյանը։ Նկատենք՝ երեկ քվեարկված մի քանի նախագծերի դեպքում կային ՔՊ-ականներ, որոնք չէին մասնակցել, սակայն սահմանադրական օրենքի դեպքում մի մարդու պես քվեարկել են։ Այսինքն՝ սահմանադրական օրենքներ անցկացնելու պարագայում ՔՊ-ն կարող է բախվել խնդրի և մի կերպ անցկացնել դրանք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան