Նիկոլին բերել-կապել եք ջաներս, ուզում եք մի հատ չծխե՞նք էլ. երթուղայինի վարորդը՝ ուսուցչին
«Մեր պատմության բոլոր վայրիվերումներում, խութերում մենք միշտ ենք հարվածներ ստացել, բայց այդ հարվածները հնարավոր են եղել հարթել, չեզոքացնել և հաղթանակ կերտել նվիրյալ անհատների շնորհիվ, իսկ այսօր այդ նվիրյալները բանտում են, ինչու փողոց դուրս չես գալիս, ա՛յ անամոթ ժողովուրդ»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց վաստակաշատ ուսուցիչ Գյուլնարա Ալեքսանյանը:
Դիմելով քաղաքացիներին՝ մանկավարժը հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրենը չի համարում Առուշանյանի, Իսագուլյանի և մյուս բանտարկյալների նմաններին, ուրեմն նա դատապարտված է:
Նա ցավ հատնեց, որ կան նաև մարդիկ, որոնց համար այդ ձերբակալությունները հրճվանք են պատճառում:
Գյուլնարա Ալեքսանյանը պատմեց, որ նախորդ օրը տրանսպորտով գնացել էր Վերաքննիչ դատարան՝ Առուշ Առուշանյանի դատին հետևելու։
Ճանապարհին, ըստ նրա, երթուղայինի վարորդը ղեկին ծխում էր: Ուսուցչի խոսքով՝ ինքը վարորդին խնդրել է չծխել, սակայն նա չլսելու է տվել և երբ եթուղայինից իջնելուց երկրորդ անգամ է վարորդին հիշեցրել չծխելու իր խնդրանքի մասին՝ վարորդը բղավել է իր վրա և ասել. «Նիկոլին բերել-կապել եք ջաներս, ուզում եք մի հատ չծխե՞նք էլ»:
Բանախոսը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի հզոր զենքն անամոթությունն է, երբ սուտ է խոսում ու չի ամաչում:
«Տա աստված, երբ նա կանգնի դատարանի առաջ, կտեսնեք, թե ինչպես է հոխորտալու, անձրևի տակ ընկած կատվի նման մլավելու, ասելով՝ ես հոգեկան խանգարում ունեցող մարդ եմ, խելքս չէր հասնում, թող թույլ չտայիք»,- նկատեց վաստակաշատ ուսուցիչը՝ հավելելով. «Այսօր այս մեր թշնամին ոչ միայն կարողանում է ապրել Հայաստանում, շնչել օդը, խմել ջուրը, այլև դեռ մատ է թափ տալիս մարդկանց վրա»:
Գյուլնարա Ալեքսանյանը հասարակության ուշադրությունը բևեռել այն երևույթների վրա, որ ամեն օր արհեստականորեն լցնում են քաղաքացիների առօրյան և այն հիմնականում արվում է խորհրդարանում:
«Որպես պատմությանը մոտ կանգնած մարդ ասեմ, որ անգլիական պառլամենտի չափ զավեշտներ որևէ երկրի խորհրդարանում չի եղել: Անգլիական խորհրդարանը սնել է անգլիական հումորի գրականությունը, բայց նաև սնել է ազգին»,- հայտարարեց ուսուցիչը և հավելեց. «Իսկ մոլորված, կիսագրագետ, չհասկացող մարդկանց տված քվեի շնորհիվ ձևավորված Հայաստանի խորհրդարանը միայն հումորի գրականությունն է սնում՝ չմտածելով ազգին սնելու մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան