Հենց Նիկոլին մի անհարմար հարց ես տալիս «Эллочка-людоедка»-ի նման է դառնում. Արմինե Ադիբեկյան
«Ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը շարունակում են հաստատվել այն անձանց հաշվին, որոնց իբր «հաղթել» են, բայց որոնց գերազանցությունն իրենց նկատմամբ շատ լավ են հասկանում»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն՝ անդրադառնալով նախկին նախագահների անունները պարբերաբար հնչեցնելու Փաշինյանի գործելաոճին:
Բանախոսը նկատեց, որ Ալիևին էլ է թվում, թե «հաղթել» է և շարունակում է հոխորտալ Հայաստանի վրա՝ ինքնահաստատման մոլուցքով, նույնն անում է Փաշինյանը Հայաստանի ներսում, սակայն վերջինս նաև իրեն ադեկվատ չի պահում:
«Հենց Նիկոլին մի անհարմար հարց էս տալիս «Эллочка-людоедка»-ի նման է դառնում»,- հայտարարեց Ադիբեկյանը և բացատրեց, որ այն Եվգենի Պետրովի «12 աթոռ» վեպի հերոսի կերպարն է, որն ունի սահմանափակ բառապաշար և երբ նրան անցանկալի բառեր են ասում, նա անմիջապես պատասխանում է. «Իսկ ձեր մեջքն ամբողջությամբ սպիտակ է» և դրանով խոսակցության բուն թեման շրջանցում է:
Ադրբեկյանը նշեց, որ Փաշինյանը նման վիճակի մեջ է ընկել, երբ իրեն հարցրել են թե ինչ եղավ ապրիլյան պատերազմում հազարավոր զոհեր ունենալու մասին իր հայտարարության մասով հետաքննության ընթացքը, այն դեպքում, երբ արդեն 3 տարի վարչապետ է և տիրապետում է ողջ տեղեկատվությանը:
Բանախոսը հիշեցրեց, որ այդ հարցին Փաշինյանը պատասխանել է, թե գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք իր ժամանակվա դեպքերից:
«Ընկեր ջան, դու քուչի ժուռնալիստ չես, դեղին թերթի գլխավոր խմբագիր չես, երկրի առաջնորդ ես և երբ քեզ հարց են տալիս, պետք է պատասխանես, կապ չունի, թե ինչ է արել մինչ այդ Սերժ Սարգսյանը, հասկանո՞ւմ ես»,- Փաշինյանի դիմեց Ադիբեկյանը և նկատեց, որ նա դասական գրականության վատագույն պերսոնաժների մարմնացուն է դարձել:
Բանախոսը շեշտեց, որ այդ վիճակում է Փաշինյանի ողջ շրջապատը. «Վարչապետի վարչակազմում՝ սկսած քարտուղարուհուց, վերջացրած երկրի առաջին դեմքով ոչ մի իսան չկա, չկա մեկը, որ ասես՝ սա խելացի է, իր տեղում է գտնվում»:
Հարակից հրապարակումներ`
- Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Իրավապաշտպան
- Իլհամ Ալիևը տարիներ շարունակ ծնկի է եկած եղել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջ. Արմինե Ադիբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին