Հայաստանն իր գրպանից 200 միլիոն դոլար է դնելու պանթուրքիզմի ճանապարհը կառուցելու համար. Շարմազանով
«Ֆուտբոլային դիվանագիտության և այսօրվա նվաստացուցիչ իրականության միջև զուգահեռներ անցկացնելը ոչ միայն տգիտություն է, այլ անբարոյականություն է»,- «Հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Այնուհետև նա նշեց, թե որն էր իրենց և այս իշխանության հայեցակարգային գլխավոր տարբերություններից մեկը. «Մենք Թուրքիան և Ադրբեջանը համարում էինք սպառնալիք, այս մարդիկ Թուրքիան և Ադրբեջանը համարում են լավ հարևան, հաշտեցման գնացող, խաղաղասիրության դարաշրջան են ստեղծում»։
Նա ընդգծեց, որ 100 տարում որևէ բան չի փոխվել և այս իշխանությունը կանգնում ու ասում է հաշտեցում. «Հայ տղաներին սպանած թուրքերի հետ հաշտեցման գնալը սրբապղծություն և անարգանք է Եռաբլուրի հանդեպ։
Բոլոր նրանք, ուզում են նախկին լինեն, ներկա կամ ապագա, ովքեր այսօր հայտարարում են, որ Թուրքիայի հետ պետք է գնալ հաշտեցման ու այս պայմաններում, նրանք պղծում են Եռաբլուրը»։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության գնդակն իր կարգավիճակով ավելի բարձր արժեք էր, քան այսօրվա իշխանությունները հայ-թուրքական գործընթացում։
«Սերժ Սարգսյանին մեջբերում էր Քլինթոնը, իսկ սրանք մեջբերում են Ալիևին և Էրդողանին»,- ասաց Էդ. Շարմազանովը։
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի 100 տարվա միակ երազանքը եղել է Սյունիքով ճանապարհ բացելը, այդքան շահագրգռված չեն եղել հետ բերել Ղարաբաղը, ինչքան այդ ճանապարհը բացեն։
«Դա կենսական նշանակություն ունի, պանթուրքիզմի ճանապարհն է։ Մեզ համար ռազմավարական նշանակություն ուներ Հյուսիս-հարավ ճանապարհը, սրանց համար՝ պանթուրքիզմի ճանապարհը։
Այս իշխանությունը ուղնուծուծով հակահայկական է, անգրագետ է, չի ճանաչում Թուրքիան և գնում է գելի բերան։ Քիչ է այս իշխանությունները համաձայնվում են այդ պանթուրքիզմի ճանապարհին, մի հատ էլ Հայաստանն իր գրպանից 200 միլիոն դոլար է դնելու պանթուրքիզմի ճանապարհը կառուցելու վրա։
Ի՞նչ հաշտեցում կամ ի՞նչ տնտեսական շահ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- «Զանգեզուրի միջանցքը» Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է. Ռուբեն Մելքոնյան
- Երասխ-Ադրբեջանի սահմանին և Մեղրիի հատվածների երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի
- Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «проходной двор» պանթուրքիզմի համար. Շարմազանով
- Պանթուրքիզմի դարավոր երազանքներից մեկն իրագործան շեմին է. Մելոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան