Վրաստանը՝ Ռուսաստանի McDonald’s-ի մատակարար
GDB ընկերության կողմից Վրաստանի Լագոդեխիում աճեցված հազարաթերթիկը (մառոլը) մատակարարվում են Ռուսաստանի McDonald’s-ների ցանցերին։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իվա Ճկղոնիան, գրում է «Ալիք մեդիան»։
Ճկղոնիայի խոսքով՝ առաջին փորձնական բերքը, որը կազմել է 40 տոննա, ստացել են 2021 թվականի նոյեմբերին, իսկ դեկտեմբերին արտադրանքի 85 տոկոսը արտահանել են։
«Մեր հազարաթերթիկները մատակարարվում են նաև ռուսաստանյան McDonald’s-ին, և մոտ ապագայում նախատեսվում է ընդլայնել արտահանման շուկան՝ ներառյալ Արաբական Միացյալ Էմիրություններ», — ասել է Ճկղոնիան։
GDB ընկերությունը Լագոդեխիի մերձարևադարձային գոտում 3 հա տարածքում արտադրում է երեք տեսակի հազարաթերթ, դրանք են՝«Այսբերգը», «Ռոմանոն» և «Լոլարոն», որոնց մեկ կիլոգրամի գինը շուկայում 8-10 լարի է։
Ընկերությունը սկսել է գործել 2021 թվականի օգոստոսին, հազարաթերթիկի բերքահավաքը իրականացվելու է տարին երկու անգամ՝ նոյեմբերին և մայիսին։
«Այս 3 հեկտար պլանտացիաներում 150 հազար լարի ենք ներդրել, սակայն մայիսի վերջին երկրորդ բերք արդեն կստանանք 5 հեկտարից»,- ասել է Ճկղոնիան։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան