Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մոտեցել է 406 միլիոնի
Ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ուրբաթ օրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 405,993,573-ի։ Լուրը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակից մահացել է 5,788,906 մարդ։
Ավելի քան 20 միլիոն վարակակիր ունեցող երկրների առաջին եռյակում շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն են, որտեղ հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 77,436,533 մարդ, մահերի թիվը՝ 915,617 է։
Հայտնաբերված դեպքերի թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42,536,137-ի, իսկ վիրուսով վարակման հետևանքներից մահացածների թիվը՝ 507,177։
Երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ վարակվել է 27 135 550 մարդ, որից 636 338-ը մահացել է։
Համաձայն Worldometer պորտալի, որը մասնագիտացած է համաշխարհային խոշոր իրադարձությունների վիճակագրության մեջ, ուրբաթ առավոտյան մոլորակի 1 միլիոն բնակչի հաշվով մահացության մակարդակը կազմել է 745,3 մարդ: ԱՄՆ-ում 1 մլն բնակչի հաշվով մահացել է 2812 մարդ, Հնդկաստանում՝ 362, Բրազիլիայում՝ 2959։
Հարակից հրապարակումներ`
- Բուլղարիայում Քովիդի «կանաչ վկայականներին» դեմ ցույցերի ընթացքում տուժել է ութ ոստիկան
- ԱՄՆ մուտք գործող 2 տարեկան և դրանից բարձր տարիքի բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն ՔՈՎԻԴ19-ի թեստի բացասական արդյունք
- Ավստրիայում Քովիդի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր
- Չինաստանը հայտնվել է Ուհանի համաճարակից հետո «Քովիդ-19»-ի ամենածանր բռնկման շեմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին