Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2015 թվականին փետրվարի 11-ը սահմանեց գիտության մեջ գտնվող կանանց ու աղջիկների միջազգային օր՝ նպատակ ունենալով կանանց ու աղջիկների համար լիարժեք, հավասար հասանելիություն ու մասնակցություն ապահովել։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն, չնայած վերջին տասնյամյակում մեծ ջանքեր են գործի դրվել այդ ուղղությամբ, սակայն կանայք և աղջիկները նախկինի պես զրկված են գիտական գործունեությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, աշխարհում գիտահետազոտողների 30 տոկոսն են կանայք։ Մաթեմատիկայի, ճարտարագիտության, բնական գիտություններում հատկապես կանանց ներկայացվածությունը շատ ցածր է։
Հասարակության մեջ առկա կարծրատիպերն ու նախապաշարմունքները գիտության մեջ աղջիկների համար հիմնական խոչընդոտն են։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, սովորաբար կին գիտաշխատողներն ավելի քիչ դրամաշնորհներ են ստանում, քան նրանց տղամարդ գործընկերները, և չնայած հետազոտողների մոտ 33 տոկոսը կանայք են, Գիտությունների ազգային ակադեմիաների անդամների 12 տոկոսն են կանայք։
Արհեստական բանականության ոլորտում միայն 5 մասնագետից մեկն է կին։ Կին հետազոտողները, որպես կանոն ունենում են ավելի կարճ ու ավելի քիչ վարձատրվող կարիերա։
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Մկրտչյան. Առաջարկվող նախագծով չեն լուծվում գիտության ոլորտում առկա հրատապ խնդիրները
- Լիլիթ Սահակյան. Գիտությունը 1-2 օրում չի ստեղծվում, բայց կարող է քանդվել 1-2 օրում
- Երբ հապաղում և թերանում է գիտությունը, հայկական խաղողի սորտերի բնօրրան նշվում է Ադրբեջանը
- ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Լիլիթ Սահակյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան