Իրավունք 18:42 11/02/2022 Հայաստան

Գեղարքունիքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Գավառում ՀՀ Գեղարքունիքի մարզպետի, իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների և մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

«Օրակարգում եղել է 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարի, քրեական վարույթների, դատարանում մեղադրանքի պաշտպանության ինչպես նաև մարզի դատախազության այլ գործառույթների կատարման արդյունքների, ինչպես նաև առաջիկա անելիքների քննարկումը: 

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը զեկուցել է նշված ուղղություններով նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Արձանագրվել է, որ մարզի վարչական տարածքում 2021թ. հանցագործության դեպքերն աճել են 20,8%-ով: Աճը եղել է միջին ծանրության հանցագործությունների հաշվին՝ 28,7%-ով, մինչդեռ ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են համապատասխանաբար 5,2%-ով և 75%-ով: 

Ավելացել են հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների իրացման և ապօրինի շրջանառության, գողության դեպքերը: 2021թ. մարզում սպանության և սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել:

Հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը 2020թ. համեմատ որոշակիորեն բարելավվել է՝ կազմելով 60,3%:

Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է կանխարգելիչ և պրոֆիկալտիկ աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Մարզի դատախազության դատախազներին նա հանձնարարել է ակտիվացնել հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացմանը միտված դատախազական ներգործության միջոցների կիրառման, մասնավորապես պատկան կառույցներին, սուբյեկտներին միջնորդագրեր և հաղորդումներ ներկայացնելու նախաձեռնությունները: Դրաց արդյունավետության մասին է փաստում այն իրողությունը, որ 2020թ. մարզի դատախազության կողմից սպանության, սպանության փորձի, ՃԵԿ խախտումների, բնակարանային գողությունների դեմ պայքարի համատեքստում իրավասու մարմիններին միջնորդագրեր ներկայացվելու, դրանց հիման վրա ձեռնարկված միջոցների խորապատկերին 2021թ. արձանագրվել է նշված բնույթի հանցագործությունների էական նվազում:

Գլխավոր դատախազը հանձնարարել է նաև ուժեղացնել հսկողությունը քաղաքացիների կողմից հանցագործության մասին տրվող հաղորդումները սահմանված կարգով գրանցելու գործընթացի նկատմամբ և քաղաքացիների ընդունելության կազմակերպմամբ ստուգման առարկա դարձնել բոլոր այն դեպքերը, դրանց պատճառները, երբ վերջիններս հետագայում հրաժարվում են իրենց հաղորդումներից կամ դրանց կապակցությամբ բացատրություններ տալուց: 

Անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթներով քննությունների արդյունավետության բարձրացման խնդրին: Այս առումով ևս Արթուր Դավթյանն առանձնացրել է քննությունների բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբեյեկտիվությունն ապահովելուն ուղղված դատախազական ներգործության միջոցների կիրառման կարևորությունը: Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում այդ նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից հետաքննության և նախաքննության մարմիններին տրվել է քննչական, դատավարական կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ 89 ցուցում, որը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 50%-ով:

Արթուր Դավթյանն ընդգծել է, որ բացի գրավոր ցուցումներ կամ հանձնարարություններ տալը, պետք է էապես ավելացնել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից դրանք կատարելու և առարկայական արդյունքներ ապահովելու նկատմամբ դատախազական հսկողությունը:

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանն այս առումով տեղեկացրել է, որ   2021թ. ընթացքում դատախազների կողմից վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումների 1.5%-ը կամ թվով 30-ը, այն դեպքում, երբ 2020թ. այդ ցուցանիշը կազմել է 0.6% կամ՝ թվով 11-ը: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ 2021թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից վերացվել են վարույթը կարճելու մասին 80,1%-ով ավելի և վարույթը կասեցնելու մասին 84,9%-ով ավելի որոշումներ: Վերացման համար հիմք են հանդիսացել հետաքննության և նախաքննության մարմինների կողմից գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար ոչ բավարար միջոցների ձեռնարկումը:

Անդրադարձ է կատարվել նաև դատախազական մյուս գործառույթներով կատարված աշխատանքների որակական և քանակական ցուցանիշներին: Մասնավորապես, պետական շահերի պաշտպանության առումով 2021թ. ընթացքում մարզի դատախազնության կողմից կառավարման տարբեր ոլորտներում կատարվել է 19 ուսումնասիրություն: Հայտնաբերվել է 28 խախտում, որոնցով վնասը կամովին վերկանգնելու մասին նախազգուշացվել են տնտեսվարողներ, հարուցվել է 16 քրեական գործ: Գլխավոր դատախազը հանձնարարել է առաջնայնութան կարգով հետամուտ լինել պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով, հայցերի հարուցմամբ պետությանը պատճառված վնասների վերականգնմանը:

Ելնելով խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերից՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզի դատախազության դատախազներին տվել է այլ կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես, նա շեշտել է մարզի դատախազության և հանրության ուղիղ շփումների ակտիվացման, հենց դատախազների նախաձեռնությամբ քրեական վարույթներին առնչվող, կամ դատախազության օգնությանը դիմող քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման, նրանց կողմից բարձրացվող հարցերին, բավարար հիմքերի դեպքում, պատշաճ ընթացք ապահովելու նպատակով պարտադիր միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}