Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի սուրճի դեֆիցիտի
Շվեյցարացի գիտնականներն ուսումնասիրել են գլոբալ տաքացման ազդեցությունը սուրճի արտադրության վրա. պլանտացիաների համար օգտագործվող տարածքների կեսը կարող է դառնալ ոչ պիտանի: Ինչպես գրում է Gismeteo.ru-ն, այն կհանգեցնի արտադրության պակասի։
Ուսումնասիրվել է կլիմայի փոփոխության ազդեցությունը սուրճի արևադարձային սորտերի, ինչպես նաև ավոկադոյի և հնդկական ընկույզի վրա։ Պարզվել է, որ Բրազիլիայում (որտեղ ամենաշատ են սուրճի պլանտացիաները) կարող են անպիտան դառնալ հողերի մինչև 79%-ը։
Դեֆիցիտը կարող է առաջանալ մի քանի տարվա ընթացքում, ինչը կազդի 125 միլիոն մարդու վրա, որոնց աշխատանքը կապված է սուրճի արդյունաբերության հետ: Սուրճի սիրահարներն ամբողջ աշխարհում, հատկապես Եվրոպայում, նույնպես կկորցնեն իրենց՝ առավոտյան մեկ բաժակ սուրճ ընբոշխնելու հնարավորությունը։
Հարկ է նշել, որ սուրճի 80%-ն աճեցվում է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Ասիայում 2 հեկտարից պակաս տարածք ունեցող պլանտացիաներում և ֆերմաներում:
Աֆրիկայում պլանտացիաներին սպառնում են ջրհեղեղներ՝ կապված անձրևների հետ, որոնք տեղի են ունենում սովորական սեզոններից դուրս և բնական այլ երևույթների պատճառով: Երաշտը նաև ազդում է այն ժամանակաշրջանների վրա, որոնք նախկինում խոնավ են եղել:
Պերուում ֆերմերներն իրենց պլանտացիաները տեղափոխում են լեռներ՝ կլիմայի նկատմամբ զգայուն մշակաբույսերը պահպանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան