Հասարակություն 13:35 11/02/2022 Տարածաշրջան

Ջավախքցիներն առանց քաղաքացիության

Ախալքալաքում և Նինոծմինդայում բնակվող յոթ երիտասարդներ միավորվել են դառնալով մեկ կազմակերպություն և կամավոր հիմունքներով սկսել են աշխատել փոքրամասնությունների իրավունքների բարելավման ուղղությամբ։ tv9news.ge-ի հաղորդմամբ, առաջին հարցը, որը հանձն են առել, Ջավախքի բնակչության կորցրած Վրաստանի քաղաքացիության վերականգնումն է։ Ջավախքի համայնքային կազմակերպությունը, 2013 թվականին ընդունված օրենքի շնորհիվ, պահանջում է ուսումնասիրել հազարավոր տեղաբնակների առջեւ ծառացած խնդիրները։

Ջավախքի բնակչության համար տեղեկատվության պակասով առաջացած և դեռևս չլուծված խնդիրը ի հայտ է եկել 2013թվականին: Այդ ժամանակ Վրաստանում ապրող էթնիկ հայերին ոչ ոք չբացատրեց սահմանադրական նոր փոփոխությունները, ըստ որոնց՝ այլ երկրի քաղաքացին ինքնաբերաբար զրկվում էր Վրաստանի քաղաքացիությունից։

«Եվրոպական Վրաստան» քաղաքական կուսակցության Ջավախքի գրասենյակի ղեկավարի խոսքով՝ ընդունված օրենքի պատճառով խնդրի առջև են կանգնել տարածաշրջանում ապրող աշխատունակ մարդկանց առնվազն 30 տոկոսը: Թե քանի հոգի է մնացել առանց քաղաքացիության, այս մասին հստակ տվյալներ չկան, թեև Ջավախքում գնահատում են, որ այդ թիվը տատանվում է 3-ից 28 հազարի սահմաններում։ Նկատի ունենալով վերոնշյալը, համայնքային կազմակերպության գրության մեջ կարդում ենք, որ այդ մարդիկ.

«Չեն կարող մասնակցել ընտրություններին, չեն կարող օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրերից, ինչը ծանր բեռ է դարձել կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, չեն կարող մասնակցել «Արտադրիր Վրաստանում» ծրագրերին, չեն կարող ստանալ սոցիալական օգնություն և պետական թոշակ»։

Կազմակերպության նախագահ Հարութ Մալխասյանի խոսքով, հունվարի 5-ին հարցի վերաբերյալ պաշտոնական գրություն է ուղարկվել Վրաստանի նախագահին և հանրային պաշտպանի գրասենյակ։ Երկու գերատեսչություններից մինչ այժմ ստացված միակ պատասխանն այն է, որ նամակը հասցվել է հասցեատերերին։

Ո՞վ է օգտվում օրենքից

Տարիներ առաջ կորցրած քաղաքացիությունը վերականգնելու խոստումը իշխող կուսակցությունից Ջավախքի բնակչությանը տրվել էր դեռ 2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ։ Նախագահական քարոզարշավի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ավելի քան 1700 մարդու փաստաթղթեր՝ քաղաքացիություն ստանալու հետ կապված խնդիրը լուծելու պայմանով։

Այս հարցը Ջավախքի «Հայրենասերների դաշինքի» նախագահ՝ Սամվել Պետրոսյանը «9-րդ ալիքի» հետ զրույցում շոշափել է դեռ 2020 թվականի օգոստոսին:

«Օրենքի ընդունումից հետո, նախագահական ընտրություններից առաջ, երբ ընտրվում էր Սալոմե Զուրաբիշվիլին, մեր մեծամասնական պատգամավորը (նկատի ունի Էնզել Մկոյանին) կառավարության անունից պաշտոնական հայտարարություն արեց՝ եթե ջավախքի ժողովուրդը քվեարկեր Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին, հստակ որոշված կարճ ժամանակում, բոլորին կտրվեր երկքաղաքացիություն: Ժողովրդի հետ հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ այն ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլիի մոտ սեղանին կար 1700 դիմում, սակայն, ցավոք, ընտրություններից հետո հարցը կրկին մնաց չլուծված։ Ամբողջ աշխարհում գործում է կանոն, երկքաղաքացիության մասին: Վրաստանում ինչու՞ չպետք է լինի: Խնդիր չեմ տեսնում, միայն ցանկություն է հարկավոր: Եթե մարդիկ զանգվածային կեպրով մնում են առանց քաղաքացիության, սա նշանակում է, որ օրենքում թերություններ կան»,- հայտարարում է Սամվել Պետրոսյանը:

«Եվրոպական Վրաստան» քաղաքական կուսակցության Ջավախքի գրասենյակի ղեկավարի խոսքով, քաղաքացիություն չունեցող անձինք բազմաթիվ խնդիրների են բախվել։ Ըստ Արսեն Կարապետյանի՝ տեղի բնակիչները մնացել են առանց բժշկական օգնության և սպասարկման, բացի այդ.

«Մնում է այն մեխանիզմը, որը թույլ կտա իշխանությանը պահպանել իր դիրքորոշումը և շանտաժի ենթարկել իր քաղաքացիներին ընտրություններում ձայներ ստանալու համար։ Երկքաղաքացիություն ունեցող մարդիկ մշտական ճնշման տակ են, արդեն ութերորդ տարին է՝ չգիտեն, թե ինչ որոշում կարող են ընդունել իրենց նկատմամբ՝ կհեռացվեն երկրից, կզրկվեն որևէ երկրի քաղաքացիությունից, թե ինչ... Իրավիճակը հատկապես բարդանում է ընտրություններից առաջ, ուստի մարդկանց այս կատեգորիան անընդհատ դառնում է Վրացական երազանքի ակտիվիստ: Կարծում եմ՝ սրանից մեծ խնդիր ոչ Կովիդն է, ոչ էլ մեկ այլ բան, քանի որ գլխավորը սահմանադրության ազատությունն է»։

Մինչ սահմանադրական փոփոխությունները, էթնիկ հայերի մի մասն օգտվում էր երկքաղաքացիությունից – Վրաստանի հետ զուգահեռ, ունեին Հայաստանի, կամ Ռուսաստանի քաղաքացիություն: Գնում էին արտագնա աշխատանքների և ունենալով երկքաղաքացիություն հեշտությամբ հատում սահմանը: Այլևս Վրաստանի քաղաքացիներ չլինելու մասին լուրը, Սամցխե-Ջավախքում բնակվող 3000-ից ավելի հայեր լսել են սահմանային անցակետում, փաստաթղթերը ստուգելու ժամանակ:

Բնակիչների մյուս մասը 2013 թվականի հունիսի սկզբին, Արդարադաության նախարարությունից Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու մասին հաղորդագրություններ ստացան: Տեղեկություն է ստացել նաև Վրաստան-Հայաստան սահմանի մոտ գտնվող Ժդանովական գյուղի բնակիչ՝ Կամո Սիմոնյանը: Վրաստանի քաղաքացիությունը կորցնելու մասին հաղորդագրությունն ընտանիքը ստացել է այն ժամանակ, երբ Կամոն գտնվում էր Ռուսաստանում:

«64 տարի է ապրում եմ Վրաստանում, այստեղ եմ ծնվել և մեծացել: Ամենացավալին այն է, որ միայն թղթերին են ուշադրություն դարձնում, իսկ մարդկային զգացմունքները ոչինչ են: Հասակավոր մարդ եմ, վրացերեն լեզուն հիմա ինչպես կարող եմ սովորել, շատ դժվար է համակերպվել, որ այլևս Վրաստանի քաղաքացի չեմ»:

Կամո Սիմոնյանն այնպես, ինչպես Ջավախքի բնակչության մեծամասնությունը, ուներ երկքաղաքացիություն: Այս փաստը տեղացիներին տալիս էր արտագնա աշխատանքների գնալու հնարավորություն: Միայն Ժդանովականից, 2013 թվականին, օրենքում կատարված փոփոխությունների պատճառվ, 25 գյուղացի կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը: Պետությունը Կամո Սիմոնյանին և նման իրավիճակում հայտնվող այլ քաղաքացիներին առաջարկում է երկքաղաքացիություն ստանալ վրաց լեզվի քննություն հանձնելով: Կամոն երկու անգամ փորձել է քննություն տալ, սակայն նրան չի հաջողվել:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Մեղավոր են նախկիններն ու Բայդենը. Զելենսկի
«Մենք չպետք է տայինք միջուկային զենքը, այն հիմարություն էր, լիովին անտրամաբանական»,-strana.today-ի փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր...
Աղբյուր` Panorama.am
22:46
Բքվում «դատական» բեմականացման ժամանակ մերժվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը տնային կալանքի տակ տեղափոխելու միջնորդությունը
Բաքվում տեղի է ուրնեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների մասով  դատական բեմադրությունը, որի ժամանակ մերժվել ...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանը՝ Ծիծեռնակաբերդում
Հայաստանում ԳԴՀ-ի դեսպանատունը հաղորդագրություն է հրապարակել Ծիծեռնակաբերդ դեսպան Կլաուդիա Բուշի այցելության վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
21:16
Կինը դшնшկահшրել է ամուսնուն ծեծած տղամարդուն՝ նրա ընկերների ներկայությամբ
 Հունվարի 22-ին ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Վաղը կլիներ ձեր տոնը․․․․Արման Թաթոյան
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Եռաբլուրից լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Վաղը կլիներ ձեր տոնը։ Վերքերը չեն սպիացել, ձեր...
Աղբյուր` Panorama.am
20:47
Սա ոչ միայն միջազգային իրավունքի անտեսում է, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար․ Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն  են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 19:45-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են
Հունվարի 27-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:33
Նոան ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին
Դոհայում մարզական հավաք անցկացնող Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ընկերական խաղում պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոնին՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թուրքիան փորձում է փոխարինել Ռուսաստանին ԵՄ-ի գազի շուկայում
Թուրքիան վերսկսել է բանակցությունները Եվրամիության (ԵՄ) հետ էներգետիկ հաբ դառնալու հարցով: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին փոխանցել է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Էդգար Արսենյանը ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոն է ստացել
ՀՀ Դատախազությունից հայտնում են, որ Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված...
Աղբյուր` Panorama.am
19:44
Նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները․ ՀՅԴ
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանը, ենթակառուցվածքային ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
19:17
Անընդունելի է ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը․ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունն անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը
Երևանի քաղաքապետարանը ներդրել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման միասնական համակարգ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, կա տուժած
Հունվարի 27-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հրամայական է Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պարզաբանում է տարածել Նիկոլ Փաշինյանի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացին կազատվի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն...
Աղբյուր` Panorama.am
18:08
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Նորավանք վանական համալիր տանող ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ օղիների շշալցման հերթական դեպքն է բացահայտվել
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հունվարի 24-ինտեղեկություններ էին ստացվել, որ Շիրազի փողոցում գործող անհատ ձեռնարկատիրության...
Աղբյուր` Panorama.am
17:54
Հայաստանում 2024-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնnւթյան 15 դեպք է գրանցվել 24 տուժողով. Զեկույց
«2024 թվականը հագեցած է եղել բազմաթիվ իրադարձություններով, այդ թվում խնդիրներ են եղել խոսքի ազատության, լրագրողների և լրատվամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:51
էլեկտրոնային ստորագրության համար գանձած գումարները պետք է հետ վերադարձվեն. Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է. «45 մլրդ դրամ: Է-կենգի կողմից էլեկտրոնային ստորագրության ակտիվացման  ամենամյա 3000 դրամ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Ոսկան Սարգսյան
«Այսօր՝ հունվարի 27-ին Իջևան համայնքի ավագանին 15 կողմ, 3 դեմ քվեներով որոշել է հավանություն   տալ  Տավուշի մարզի Տավուշ-2...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ծխախոտ արտադրող և ներմուծող երեք ընկերություն Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում են
Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շնորհակալ եմ, որ Աննան տանն ունենա կոմպոզիտոր, բայց մեկ այլ կոմպոզիտորի նվիրի այսքան ուշադրություն. Տիգրան Մանսուրյան
Ներկայացվեց Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ նվիրված կոմպոզիտորի 85-ին ամյակին
Աղբյուր` Panorama.am
17:12
Հունվարին ամսական տեղումների քանակը կազմում է նորմայի ընդամենը 15-20%-ը
Այս  տարվա հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 27-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
16:52
Եղիշե Մելիքյանը մնում է. «Փյունիկ»
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկարաձգել են գործող պայմանագիրը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փարիզում հրդեհվել է 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի պատմական շենքի աշտարակը
Երկուշաբթի գիշերը Փարիզի 12-րդ թաղամասի շրջանային վարչակազմի շենքի աշտարակը այրվել է, և այն փրկելու համար հարյուրից ավելի հրշեջ է կանչվել։...
Աղբյուր` Panorama.am
16:41
ARARAT թանգարանը՝ 5-րդ անգամ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքերը և արդեն 5-րդ անգամ արժանանում է «World Travel Awards» բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին
13:45 27/01/2025

Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}