Արմեն Գրիգորյանը՝ Զասին. Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս ԽՄ տարիներից գոյություն ունի սահման
ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման:
ԱԽ գրասենյակից հայտնում են՝ ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստանիսլավ Զասը հայտարարել էր. «Անկասկած, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան։ Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահմաններ որպես այդպիսին այնտեղ չկան, այնտեղ շփման գիծ է, հենակատեր, դիտակետեր։ Պարբերաբար կրակոցներ են լինում։ Իհարկե, այդպես չպետք է լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան