Ադրբեջանը ձգտում է հասնել Կարմիր շուկայի և Թաղավարդի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։
Նկատենք, որ Ադրբեջանը պարբերաբար ագրեսիվ գործողություններ է իրականացնում շփման գծի տարբեր ուղղություններով, սակայն Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղերում դրանք առավել սուր են արտահայտված այն պատճառով, որ հայկական գյուղերը գտնվում են դեպի Շուշի գնացող կարևոր հանգույցի մերձակա հատվածում։
Ադրբեջանի գլխավոր ենթակառուցվածքները, որոնք կառուցվում են Շուշիի ուղղությամբ անցնում են մեր 2 գյուղերի վերևի հատվածով՝ ՊԲ դիտարկման հատվածում և Ադրբեջանը ձգտում է հասնել մեր բնակավայրերի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը։
Ադրբեջանական հարձակումները համակարգված բնույթ են կրում, որը կարող է չեզոքացվել կամ նվազագույնին հասցվել ՌԴ միջամտության դեպքում։
Որպես կանոն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղ առաքելությունը նման միջադեպերին օպերատիվ է արձագանքում, սակայն այս հարցը հիմնարար լուծումներ է պահանջում առանց որի խաղաղ բնակիչների անվտանգությունն ու բնականոն կյանքը մշտական սպառնալիքների է ենթարկվելու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին