Կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ-թուրքական սիլիբիլի. Վարուժան Գեղամյան
«Հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկմանը թյուրքագետ, պատմագիտության թեկնածու Վարուժան Գեղամյանը թուրքական և ադրբեջանական բարձրագույն ղեկավարության մի քանի հայտարարություններ հիշեցրեց, որոնք կյանքի կոչելու դեպքում որևէ հիմք չի լինելու ասելու, որ Հայաստանն անկախ պետություն է։
Նա նշեց, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, մասնավորապես նախագահ Էրդողանը, մի քանի անգամ շեշտադրել է, որ «Զանգեզուրի միջանցքը» բացառապես քաղաքական է։
Ըստ Վարուժան Գեղամյանի, Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների հայտարարությունները լսելով հասկանալի է դառնում, որ Հայաստանի զինված ուժեր չունենալը ևս ֆիքսված է որպես նպատակ։
«Հայաստանի դե ֆակտո իշխանությունը հայտարարում է, որ մենք պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի, որն ոչ այլ ինչ է, քան բանակի կրճատում, մինչդեռ այս իրավիճակում մենք բանակը պետք է ավելի մեծացնենք»,- ասաց պատմագիտության թեկնածուն։
Մեկ այլ նախապայման, ըստ նրա, որի մասին խոսվել է վաղուց, սակայն 2021 թ. լայնորեն տարածվում է՝ ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանը փակի ատոմակայանը և նորը չունենա։
«Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի սուվերենության կարևորագույն գրավականներից մեկն անկախ էներգետիկական համակարգ ունենալն է, իսկ ատոմակայանը դրա հիմքերից գլխավորն է»,- ասաց Վ.Գեղամյանը։
Հիշեցնելով թշնամի երկրների ղեկավարների հայտարարություններն ու ի մի բերելով դրանք՝ նա նշեց. «Ճանապարհների ապշրջափակման փոխարեն ունենալ ճանապարհների շրջափակում, էներգետիկ անկախություն և անվտանգություն չկա, բանակ չունես, չունես ազգային պաշտպանված տնտեսություն, էլ ի՞նչ հիմք կա ասելու, որ Հայաստանը անկախ պետություն է։ Վերածվելու ենք բանանային հանրապետության, եթե այն ժամանակ ասում էինք ֆուտբոլային դիվանագիտություն, ապա այս դեպքում ունենք կապիտուլյացիոն դիվանագիտություն կամ հայ- թուրքական սիլիբիլի»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն իր գրպանից 200 միլիոն դոլար է դնելու պանթուրքիզմի ճանապարհը կառուցելու համար. Շարմազանով
- «Զանգեզուրի միջանցքը» Սյունիք ներխուժելու, այնուհետև ամբողջ Սյունիքը զավթելու քաղաքակիրթ ձևակերպում է. Ռուբեն Մելքոնյան
- Վարուժան Գեղամյան. Ուշագրավ է, թե ինչ նկարազարդումով է ուղեկցվում Փաշինյանի՝ Թուրքիա այցելելու լուրը թուրքական մամուլում
- Նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը. Վարուժան Գեղամյան
- Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ալիևը և Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն.Վարուժան Գեղամյան
- Վարուժան Գեղամյան. Սա է խաղաղության թուրքական տարբերակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան