«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի կառավարությունը ոչ իշխանական ներկայացուցիչներով համալրելու և կոալիցիոն կառավարման մոդել կիրառելու մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ծրագիրը Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ ձախողել է:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Հարությունյանը խորհրդարանական ուժերի և գործադիրի ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված նիստ արեց ու հայտարարեց այս ծրագրի մասին, որը, ըստ էության, 2020-ի պատերազմից հետո էր խոստանում իրականացնել: Բայց այն ժամանակ Փաշինյանը տապալեց` թույլ չտալով, որ ընդդիմադիրները ներգրավվեն Արցախի կառավարմանը:
Թեման կրկին բարձրացավ անցած տարեվերջին` Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ Արցախի կարգավիճակի թեման ՀՀ վարչապետը համարում է փակված: Եվ Արայիկ Հարությունյանը կրկին խոստացավ իրականացնել 21-ի հունվարին մշակված սխեման` նախկին պաշտոնյաներին և ընդդիմադիրներին ներգրավելով կառավարման գործին:
Չնայած, նախնական քննարկման համաձայն, անցած շաբաթներին կառավարության մի շարք առանցքային պաշտոնյաներ արդեն պետք է հրաժարական տային, այդ թվում՝ պետնախարար Արտակ Բեգլարյանը և այլք, սակայն առայսօր ընդամենը մեկ՝ ԿԳՄՍ նախարարն է փոխվել, որին Հարությունյանն իր խորհրդական է նշանակել:
Երեկ նրա հրամանագրով էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություններն են տարանջատվել՝ տպավորություն ստեղծելով, թե հերթական կադրային փոփոխությունն է անում, և ծրագիրն ուժի մեջ է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան