«Ժողովուրդ». ՏԱՑ-ի ավելանալու հետ մեկտեղ անկում է ապրում գյուղատնտեսությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում մի կողմից ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, մյուս կողմից՝ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության և անտառային տնտեսության ոլորտներում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում նախորդ տարի գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977 մլրդ 327 մլն դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, նվազել է 1 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Փոխարենը անասնաբուծության ոլորտում է աճ արձանագրվել՝ 0.8 տոկոսի չափով, իսկ անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան