Ադրբեջանի կողմից Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցների պահին սենյակում գտնվող անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել. Դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ ոստիկանությունն արձանագրում է Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցների հետքերը և ամրագրում ապացույցները։
«Սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:
Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:
ԱՀ դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:
Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից»,- հայտնում են դատախազությունից։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ձգտում է հասնել Կարմիր շուկայի և Թաղավարդի հայաթափմանն ու ըստ այդմ՝ ՊԲ դիրքերի դուրս բերմանը. Աբրահամյան
- Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի համայնքների բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան