Մինչհեղափոխական ժամանակահատվածի համեմատ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է. Արթուր Մովսիսյան
«2022 թվականին գիտության ֆինանսավորումը 2021թ-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 82%-ով»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը:
Նա տեղեկացրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում գիտության ֆինանսավորումը ավելացել էր 2020թ-ին 1.5 մլրդ, իսկ 2021թ-ին՝ 2 մլրդ դրամով:
Հայտնելով, որ 2022թ-ին գիտության ֆինանսավորումը կազմել է 25,1 մլրդ դրամ՝ Մովսիսյանն ասաց. «Որպեսզի համեմատենք դա ինչ թիվ է՝ 2018-19 թվականների նկատմամբ, կարելի է ասել՝ գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է, 13 մլրդի կարգի էր մինչհեղափոխական ժամանակ գիտության ֆինանսավորումը»:
Նրա խոսքով՝ 2020-2021 թթ-ի ընթացքում ներդրվել են նոր ծրագրեր, նոր բարեփոխումներ, որոնց արդյունքում ձևավորվել են նաև պարտավորություններ և 2021թ-ին 2 մլրդի ավելացման շրջանակներում իրագործել են այնպիսի ծրագրեր, որը 2022 թվականին բերել է էապես մեծ ֆինանսավորման պարտավորության:
ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալը հայտնեց, որ մրցույթ են հայտարարել, հաղթողները շահել են, և իրականացվել է ֆինանսավորում:
Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Արթուր Մովսիսյանը հայտնեց, որ ընթացիկ տարում նոր 4 գիտական թեմատիկ ծրագրեր են իրականացվելու:
«PHD ուսանողներին ուղարկելու ենք արտասահման լավագույն գիտական կազմակերպություններում սովորելու, վերապատրաստվելու, Postdoc-ներին՝ թեկնածուականը պաշտպանածներին դարձյալ դուրս ենք ուղարկելու վերապատրաստումների՝ 6-36 ամսով»,- տեղեկացրեց Մովսիսյանը:
Արթուր Մովսիսյանը հայտնեց, որ PHD և Postdocների համար 15 անձ է ֆինանսավորվելու, իսկ վերբնակեցման դրամաշնորհի և զուգահեռ կամ հեռավար լաբորատորնիաների համար 10-ական դրամաշնորհներ է նախատեսված:
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծվում է նաև գիտական խումբ, որի ղեկավարը գտնվում է արտասահմանում, սակայն նա ժամանակ է տրամադրում, այդ գիտական խմբի համար խնդիրներ է դնում, մրցույթով ընտրում խմբի անդամներին, տարվա մեջ էլ երկու-երեք ամիս պետք է լինի Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան