Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ
Պատմության մեջ առաջին անգամ Արմավիրի մարզում կանցկացվի միջազգային պաշտոնական խաղ ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականի մասնակցությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Մարտի 24-ին Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի 10-րդ տուրում կմրցեն Հայաստանի և Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականները։
Հանդիպումը տեղի կունենա Արմավիր քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի 15։00-ին։
Հայաստանի Մ-21 հավաքականի վերջին մարզային հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ հայ ֆուտբոլիստները 2։0 հաշվով հաղթել էին Լյուքսեմբուրգի հասակակիցներին։