Ինչքան շատ տարբեր շուկաների և աշխարհագրությունների հետ կապված լինենք, այնքան լավ. FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ
«Հեքիաթների մեջ չպետք է ապրենք, դա շատ կարևոր է»,- «Հայաստանի գիտության և նորարարական էկոհամակարգի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպման-քննարկմանն ասաց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի՝ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։
Նա նշեց, որ եթե իրականությանը չնայեն, ապրեն հեքիաթի մեջ, որ ամեն ինչ լավ է, չեն կարող հարցը ճիշտ դնել ու դրա շուրջ ճիշտ պատասխան ստանալ։
«Իրականությունը պետք է տեսնել և հասկանալ՝ եթե ներդրում ես անում, ինչի մեջ անել»,- ասաց Արմեն Օրուջյանը։
FAST-ի հիմնադիր տնօրենի խոսքով, մարդկանց գլխում կա երկու Հայաստան՝ ծովից ծով Հայաստան և Հայաստան, որն իրականություն է։ Ըստ նրա, ընտրված մարդիկ կան, որոնք իրար հետ անընդհատ շփումի մեջ են ու մտածում են, որ ողջ ժողովուրդն այդպիսինն է, խելացի է, սակայն երբ այդ սահմանից դուրս են գալիս, պատկերացումն այլ է լինում։
«Եթե մտածում ենք Հայաստանի՝ մրցունակ լինելու մասին, չենք կարող այդ սահմանով սահմանափակվել»,- ընդգծեց Արմեն Օրուջյանը։
Նա նշեց, որ այսօր ամենաառաջնային խնդիրը կրթությունն է, ունենալ կրթված համակարգ, զարգացնել գիտությունը, որպեսզի հնարավոր լինի գիտությանից արդյունք ստանալ ու դրանից օգտվեն բոլորը։
FAST-ի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն խոսքով, որ այս ամենը չի կարող մի կառույց անել։
Նա նշեց, որ չի կարող լինել ազգային նորարարություն, այդպիսի գաղափար գոյություն չունի։
«Ինչքան շատ տարբեր շուկաների և աշխարհագրությունների հետ կապված լինենք, այդքան լավ։ Մենք դիտարկում ենք տարբեր աշխարհագրություններ»,- ասաց Սյուզաննա Շամախյանը։
FAST-ի Հետազոտական առաջխաղացման ծրագրերի ղեկավար Վերոնիկա Աղաջանյանն ասաց, որ գիտական ոլորտում ֆինանսական խնդիր կա, կտրուկ նվազել է գիտության զարգացմանն ուղղվող գումարը։
«Հաճախ շատ ենք կենտրոնանում ֆինանսական խնդիրների վրա, կարծում ենք՝ եթե ֆինանսական խնդիր չլինի, ապա խնդիրները շատ արագ կկարողանանք լուծել, ինչն այդպես չէ։
Շատ անելիքներ ունենք հասկանալու՝ ինչպես օգտագործել այդ ռեսուրսները»,- նշեց նա։
Վ.Աղաջանյանն առանձնացրեց նաև գիտնականների պակասի խնդիրը. «Սովետական միության ժամանակ, երբ կային համապաստասխան պայմաններ, հայկական գիտությունը շատ լուրջ արդյունքներ էր տալիս, սովետական գիտության մեջ մեծ դեր էր խաղում, հետո կտրուկ սկսեց փոխվել դեպի վատը»։
Նա նաև նշեց, որ այսօր գիտնականների թիվը ոչ միայն քիչ է, նաև նրանց ընդամենը կեսն է արդյունք տալիս, այսինքն սահմանափակ թվով գիտնականներ են Հայաստանում գիտության ոլորտը պահում։
Հարակից հրապարակումներ`
- Ամպրոպներն ուսումնասիրող հայ կին գիտնականը
- Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է
- Կին գիտնականների միայն 5 տոկոսն է պաշտպանում դոկտորական ատենախոսություն
- Արամ Փախչանյան. Գիտության վերաբերյալ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ծայրահեղ վտանգավոր են
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան