Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողով
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը, տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը։
Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի կազմը, որի նախագահ է նշանակվել Արթուր Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին