Գիտական գործունեության մեջ կանանց և աղջիկների ներգրավածությունը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է կայուն զարգացման նպատակներին
Գիտության մեջ կանանց և աղջիկներին լիարժեք և հավասար հասանելիության և մասնակցության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր (International Day of Women and Girls in Science)՝ շեշտադրելով կանանց դերը գիտության զարգացման գործում։Այս մասին նշում է «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը։
«Անառարկելի է այն հանգամանքը, որ գիտական գործունեության մեջ կանանց և աղջիկների ներգրավածությունը մեզ ևս մեկ քայլով մոտեցնում է կայուն զարգացման նպատակներին։
Այս տարի տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք կարող են իրացնել իրենց իրական ներուժը․ այդպիսով գիտական միջավայրը կհամալրվի առաջատար կին գիտնականներով և նորարարներով, ովքեր իրենց ներդրումը կունենան կայուն ապագա կերտելու գործում։
Այս տարվա տվյալներով «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից 370-ը (մոտավորապես 54%-ը) կանայք և աղջիկներ են, որոնցից 191-ն ունեն բարձրագույն կրթություն, իսկ 5-ը հանդիսանում են գիտությունների թեկնածու։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ սիրով շնորհավորում է գիտական, գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող բոլոր կանանց և աղջիկներին, մաղթում մասնագիտական հաջողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան