Սթինգը Universal-ին վաճառում է իր երգերի ամբողջ կատալոգը
Universal Music Publishing Group-ը ձեռք է բերել բրիտանացի երգիչ-երգահան Սթինգի երաժշտության ամբողջական կատալոգը, հայտնում է Ռիա Նովոստին։
«Վերջին կես դարի ամենապահանջված և քննադատների կողմից ընդունված երգահաններից մեկի այս պատմական կատալոգի գործարքը ներառում է Սթինգի բոլոր սոլո ստեղծագործությունները, ինչպես նաև աշխատանքը The Police-ի հետ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Սթինգի համաձայնագիրը վերաբերում է ինչպես նրա ավելի քան 600 երգերի հեղինակային իրավունքին, այնպես էլ երգերի հոնորարներին, ինչը նշանակում է, որ Universal-ը կստանա ապագա բոլոր եկամուտները նրա ստեղծագործության հրապարակումից:
Ընկերությունը չի հայտնում գործարքի գումարը։ People ամսագիրը հայտնում է, որ գործարքը գնահատվում է 300 մլն դոլար։
Սթինգը սկսել է իր երաժշտական կարիերան The Police խմբի կազմում, սակայն մենահամերգներով հանդես է գալիս 1984 թվականից։ Նրա առաջին ալբոմը՝ The Dream of the Blue Turtles, թողարկվել է 1985 թվականին և դարձել պլատինե։ Մինչ օրս երգիչը ձայնագրել է 15 սկավառակ։
Հարակից հրապարակումներ`
- Մոնիկա Բելուչին, Սթինգն ու այլ hայտնիներ մարդկությանը փրկելու կոչ են արել
- Սթինգն արգելել է ՌԴ-ում իր համերգների VIP –գոտիները
- Սթինգին դուր է եկել, որ իր երգը ձևափոխել ու նվիրել են Մխիթարյանին