Տեառնընդառաջին եկեղեցու բակում այրվող խարույկի խորհուրդն է՝ լուսավորելու մարդկանց ուղին առ Օծյալ փրկիչ
Հայ Աառաքելական եկեղեցին փետրվարի 14-ին կնշի Տեառնընդառաջը կամ Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն։
Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
ter-hambardzum.net-ում գրված է. «Ի՞նչ առնչություն ունի աստվածաշնչյան «կրակի բովից անցկացնել» խոսքերը Տեառնընդառաջի խարույկի հետ
Հայ Առաքելական եկեղեցու կողմից Տեառնընդառաջի տոնակատարությունները, որևէ առնչություն չունեն և չեն էլ կարող ունենալ ծիսական զոհաբերությունների հետ, եկեղեցու խորանից իջեցված ճրագը, հավատացյալի հոգում եղած լուսավոր հավատքի արտաքին դրսևորումն է:
Ավանդության համաձայն Երուսաղեմի Տաճարի կառուցումից ի վեր արևելյան դուռը երբևէ չէր բացվել և դրա բացվելը կապված պիտի լիներ Աստծո կողմից խոստացված մեսիա-փրկչի գալուստով: Հիսուս մանուկին, երբ Մայր Մարիամն ու Հովսեփը բերեցին Տաճարին ընծայելու, արևելյան դուռը գոչումով բացվեց, և Երուսաղեմի բնակչությունը մթության պատճառով ջահեր վառեց և իրենց առջև լուսավորելով ընդառաջ գնացին Տիրոջը:
Եկեղեցու բակում այրվող խարույկն այս խորհուրդ-սիմվոլն է, լուսավորելու մարդկանց ուղին առ Օծյալ փրկիչ. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105): Կրակի վրայով ցատկելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հանիրավի մեղադրողների համար տեսանելի ապացույց, որ հայ քրիստոնյան ոչ թե երկրպագում այլ վրայից ցատկելով ցույց է տալիս իր առավելությունն ու անարգանքը կրակի պաշտամունքի նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին