Ռուս խաղաղապահներն Արցախի զորավարժարանում հրաձգության վարժանքներ են անցկացրել
Պլանավորված մարտական պատրաստության շրջանակներում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Արցախի Հանրապետության զորավարժարանում ավարտել են ԲՏՌ-82Ա նորագույն զրահափոխադրիչների վարման և հրաձգության վարժանքները։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Տանկոդրոմի և մարտական մեքենաների ուղու վրա զրահափոխադրիչների անձնակազմերը մշակել են վարման ստանդարտներ, բարձր արագությամբ խոչընդոտները և դժվարանցանելի տեղանքի հաղթահարումը, BTR-82A զինտեխնիկայով իրականացրել են առանձին և խմբակային թիրախների ուղղությամբ կրակային վարժանքներ:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները զորավարժության շրջանակներում պլանային ուսուցում են անցկացնում լեռնային շրջաններում ժամանակակից զրահափոխադրիչներ վարելու և փոքր տրամաչափի զենքերից ու ստանդարտ զինատեսակներից կրակելու հմտությունները զարգացնելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահների ներկայացուցիչ Միխայիլ Պարֆենովը։
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստությանը ներգրավվել է մոտ 50 ռուս զինվորական և մոտ 10 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մաճկալաշենի 100-ից ավելի դպրոցականի համար
- Ռուս խաղաղապահները Արցախի հեռավոր բնակավայրերում մարդասիրական օգնություն են տրամադրել
- Ռուս խաղաղապահները «Խաղաղության դասեր» են անցկացրել Արցախի կրթական հաստատություններում