Կրթություն, գիտություն 18:00 11/02/2022 Հայաստան

Ամպրոպներն ուսումնասիրող հայ կին գիտնականը

Ֆիզիկայի բարդ երևույթները, բանաձևերը,  ֆիզիկոս դառնալու մտադրությանը ծանոթ-բարեկամների տարատեսակ արձագանքները Հռիփսիմե Մկրտչյանին հետ չպահեցին ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի կիրառական բաժինն ընդունվելու մտադրությունից։

Ծնողները, չնայած գիտնական չեն, բայց ասացին՝ կաջակցեն, ինչով կարող են։

Դիմորդ աղջնակին խորհուրդ տվեցին «փախիր»  այս ֆակուլտետից, բայց նա հաստատակամ էր։ 
Ֆիզմաթ դպրոցից ու «Քվանտ» վարժարանից եկած  ուսանողների հետ մրցակցելու միտքը մի քիչ վախեցրեց նրան, բայց դա էլ հաղթահարեց։

«Առաջին օրերին, ինձ թվում էր ես այլ մոլորակում եմ, ոչինչ չէի հասկանում։ Բայց ես սիրահարվեցի կիրառական ֆիզիկային, ափսոս այն հետո փակվեց, քանի որ համապատասխան դասախոսներ չկային ու ֆակուլտետում ոլորտը չզարգացրեցին․․»,- հիշում է գիտնականը։

ԵՊՀ բակալավրիատն ու մագիստատուրան ավարտեց գերազանց առաջադիմությամբ։

31-ամյա Հռիփսիմե Մկրտչյանն այժմ ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, պաշտպանել է 29 տարեկան հասակում, խոստովանում է՝ կարող էր նաև 26-ում։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տիեզերական ճառագայթների բաժանմունքի գիտաշխատող է։ Ամիսներ է առաջ է վերադարձել ԱՄՆ-ից։ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի հրավերով ու համատեղ հետազոտություն իրականացնելու նպատակով էր այդ երկիր մեկնել։

Գիտնականի հետաքրքրության շրջանակում մթնոլորտային ֆիզիկան է, ուսումնասիրում են Արագած գիտահետազոտական կայանում հավաքագրված տվյալները։




Երկրի մակերևույթին մոտ էլեկտրական դաշտն են չափում Սևանի ափին մոտ և Արագածի գիտահետազոտական կայանում։

«Փորձում ենք դրանց վրա կառուցել մոդելներ ու բացատրել այն երևույթները, որոնք տեղի են ունենում ամրպոպային եղանակի ժամանակ։ Այս պահին Մասաչուսեթսի ինստիտուտի հետ աշխատում ենք մի գիտական հետազոտության վրա, որը նվիրված է ամպրոպների ժամանակ մասնիկների հոսքերի ավելացմանը։ Արդեն վերջացնում ենք, շուտով լույս կտեսնի գիտական հրապարակումը»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ գիտնականը։

Իսկ մինչ հոդվածը կհրապարակվի, նա արդեն հստակեցրել է հաջորդ հետազոտության թեման։ Դեռ 1920-ական թվականներին անգլիացի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Վիլսոնը  ենթադրություն է արել, որ ամպրոպների ժամանակ պիտի գրանցվեն բարձր էներգիայի մասնիկներ։ Իսկ նրա գործընկերը հարավային Աֆրիկայում էքսպերեմենտ կառուցելուց հետո դիտարկումների արդյունքում հերքել է։  Սակայն Արագած կայանում ուսումնասիրությունների արդյունքներից գիտաշխատողն ու գիտական խմբի անդամները եկել են համոզման, որ կատարված ենթադրությունը ճիշտ է, սխալ էր 100 տարի առաջ իրականացված փորձը։

Փետրվարի 11-ը գիտությամբ զբաղվող կանանց ու աղջիկների միջազգային օրն է։ Միջազգային շատ կազմակերպություններ ահազանգում են գիտության մեջ գենդերային անհավասարության, գիտությունը կանանց առավել հասանելի դարձնելու խնդրի մասին։ Հռիփսիմե Մկրտչյանը, չնայած հանդիպած դժվարություններին, համարում է, որ Հայաստանում կանանց, աղջիկների՝ գիտությամբ զբաղվելու համար լուրջ խոչընդոտներ չկան։

«Հայաստանում դժվարություններ կան երիտասարդ գիտնականների համար՝ անկախ սեռից։ Բայց կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում գիտության մեջ ավելի շատ աղջիկներ կան, քան տղաներ։ Տղա գիտնականներն ավելի շատ են գնում ու մնում արտերկրում, բացի այդ գիտնականների ցածր վարձրատրությունը ևս բերում է նրան, որ տղամարդիկ խուսափում են գիտությամբ զբաղվել։ Բացի այդ, բանակից հետո տղաները դժվարությամբ են  վերադառնում գիտություն»,-պատճառները թվարկում է Հռիփսիմեն։

Երիտասարդ գիտնականը պնդում է՝ կին գիտաշխատողներն ավելի ակտիվ են, փորձում են ավելի հանրայնացնել գիտությունը, գիտության նկատմամբ սիրով վարակել նաև դպրոցականներին։

Կա պնդում, որ երեխաների, տարեցների խնամքի, տնային գործերի ու այլ պարտականությունների պատճառով գիտության մեջ կանանց  ներկայացվածությունը ցածր է։

«Ամիսներ առաջ ես մասնակցում էի «Կանայք ֆիզիկայի մեջ» միջազգային կոնֆերանսի, այնտեղ աշխարհի տարբեր երկրներից ֆիզիկոս կանայք էին հավաքվել։ Օրինակ, Հնդկաստանի, Չինաստանի ներկայացուցիչները պատմեցին, որ կանայք ընտրում են այնպիսի ամուսին, որ հետագայում կարողանան գիտությամբ զբաղվել։ Հայաստանում էլ նման խնդիր կա, եթե ուզում ես գիտությամբ զբաղվել, պետք է ընտրես այնպիսի կողակից, որ քեզ կաջակցի»,-ասում է երիտասարդ գիտնականը, որ դեռ ամուսնացած չէ։

Ի դեպ, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ կանայք ամուսիների պետ հավասարաչափ մասնակցել ու ներգրավված են եղել հետազոտություններում, սակայն դափնիները տղամարդուն են հասել։ Ի վերջո բոլորը չէ, որ ականավոր ֆրանսիացի ֆիզիկոս և քիմիկոս Պիեռ Կյուրիի  կնոջ՝ Մարի Կյուրիի պես են ընտրություն կատարել։ Նրանք միասին ուսումնասիրել են ռադիոակտիվության երևույթը, հայտնաբերել են ռադիում  և պոլոնիում քիմիական տարրերը
Մարի Կյուրին առաջին կինն է, որ ստացել է Նոբելյան մրցանակ, առաջինը և միակ կինը, որ ստացել է կրկնակի Նոբելյան մրցանակ և միակ մարդը, որ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներից։

Հռիփսիմեն ցավով է փաստում, որ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտած շատ աղջիկներ բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար ստիպված էին մասնագիտություն փոխել։

«Եթե աղջիկներն արդեն ընտրել են ֆիզիկայի ֆակուլտետի ճանապարհը, ապա խորհուրդ եմ տալիս, որևէ դեպքում կանգ չառնել, առաջ գնալ ու հաղթահարել խոչընդոտները, և ամենակարևորը երբեք չհանձնվել»,- խորհուրդ է տալիս գիտնականը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}