Ռուս զբոսաշրջիկներին Եգիպտոսում տեղավորել են դատարկ, չգործող հյուրանոցում
Եկատերինբուրգի մի բնակչուհի պատմել է, թե ինչպես են իրեն և Եգիպտոս մեկնած մյուս զբոսաշրջիկներին տեղավորել դատարկ չաշխատող հյուրանոցում։ Այս մասին հայտնում է Newdaynews-ը։
Նրա խոսքով, շրջագայությունը նա պատվիրել է ռուսական խոշոր տուրօպերատորի միջոցով:
«Գործակալությունը մեզ անմիջապես առաջարկեց «Jaz Sharks Bay» չորս աստղանի հյուրանոց Շարմ էլ-Շեյխում: Չեմ բացառում, որ գործակալն ի սկզբանե իմացել է, որ հյուրանոցը չի գործում, քանի որ ակտիվորեն հենց դա էր առաջարկում մեզ։ Բայց մեզ ասացին, որ այնտեղ ամեն ինչ լավ է, լողավազանները, գեղեցիկ տեսարաններն ամբողջն առկա է»,- ասել է Ալեքսանդրա Ռ.-ն:
Սակայն, երբ փետրվարի 8-ին զբոսաշրջիկը ընկերուհու հետ ժամանել է Եգիպտոս, նույն հյուրանոցը լրիվ դատարկ է եղել, հյուրեր և անձնակազմ չի եղել, լողավազանը նույնպես դատարկ էր, իսկ ռեստորանները չէին աշխատում։
«Մեզ առաջարկեցին կամ ճաշացանկից ինչ-որ բան ընտրենք, որ բերեն, կամ գնանք հարևան հյուրանոցներ նախաճաշի, ճաշի, ընթրիքի համար: Բայց տարրական պայմաններ չկային: Առավոտյան վեր եմ կենում՝ խմելու ջուր չունեմ: Երեխային կերակրելու տեղ չկա, որովհետև հյուրանոցում ամեն ինչ փակ է։ Եվ ոչ մի հոգի չկա»,- սոցհարթակում կիսվել է կինը:
Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդրան սկսել է սոցիալական ցանցերում նշել տուրօպերատորի պաշտոնական էջը, որի ծառայություններին դիմել էր։ Տուրիստական ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները կապ են հաստատել կնոջ հետ և նրան վաուչերներ ուղարկել՝ այլ հյուրանոց տեղափոխվելու համար։ Նախկին հյուրանոցում նրանք անցկացրել էին գրեթե երեք օր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան