Հազվագյուտ սև ադամանդը աճուրդում վաճառվել է 4,2 միլիոն դոլարով
Ադամանդների աճուրդների պատմության մեջ ամենախոշոր սև ադամանդը՝ Enigma-ն վաճառվել է Sotheby's-ում, ասվում է աճուրդի տան կայքում, գրում է Ռիա Նովոստին։
Լոտն արժեցել է ավելի քան 4,2 միլիոն դոլար: 555,55 կարատանոց Enigma Black Diamond-ը վաճառվել է 3,1 միլիոն ֆունտ ստերլինգով կամ 4,2 միլիոն դոլարով, գնորդը որոշել է վճարել կրիպտոարժույթներով, հայտնում է Sotheby's-ը:
Գնորդի ինքնությունը չի նշվում։ 2006 թվականին ադամանդը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, ինչպես նաև Գյուբելինի և GIA-ի գրանցամատյաններում՝ որպես ամենամեծ ադամանդներից մեկը։ Մինչ աճուրդը, Enigma-ն մասնավոր հավաքածուում էր ավելի քան 20 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան