Արդեն պարբերական բնույթ են կրում ադրբեջանական կողմի կրակոցները. Կարմիր շուկայի բնակիչ
«Արդեն պարբերական բնույթ են կրում ադրբեջանական կողմի կրակոցները։ Առավոտ, երեկո, օրվա ցանկացած ժամի կարող են կրակել, ամենաշատը գիշերային ժամերին են կրակում»,- Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում ասում է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկայի բնակիչ Անուշ Ամիրջանյանը։
Նա նշում է, որ վտանգավոր է, վախենում են, բայց էլի ապրում են այս հողում՝ հուսալով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ժամը 5-ն անց 50-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։
«Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորում է խաղաղ բնակիչների տները»,- նշվում է Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցների պահին սենյակում գտնվող անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել. Դատախազություն
- Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի և Թաղավարդի համայնքների բնակելի տների ուղղությամբ. Արցախի ՄԻՊ