Politico. Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա կարող է հարձակվել փետրվարի 16-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը դաշնակից երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, թե իբր Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա փետրվարի 16-ին։ Նման հայտարարություն կա ուրբաթ օրը Politico թերթում հրապարակված նյութում, որը հղում է անում սեփական աղբյուրներին։
Ըստ թերքի՝ զրույցին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ֆրանսիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Հրապարակման համաձայն՝ Վաշինգտոնը դաշնակիցներին ասել է, որ, ինչպես կարծում են ԱՄՆ-ում, «ներխուժմանը» կարող են նախորդել հրթիռային հարվածներ և կիբեր հարձակումներ։ Թերթի աղբյուրներից մեկը կարծիք է հայտնել, որ զրույցում մատնանշվել է կիբերհարձակումների «անխուսափելիության» մասին, իսկ մյուս զարգացումները հետախուզությունը գնահատել է «կոնկրետ և անհանգստացնող»:
Իր հերթին, անանուն բրիտանացի պաշտոնյան թերթին ասել է, որ Լոնդոնը փետրվարի 16-ի վերաբերյալ «հետախուզական տվյալների այլ մեկնաբանություն ունի»: Պարբերականի եվրոպական աղբյուրն էլ ավելի մեծ թերահավատությամբ է արձագանքել։ Դիվանագետներից մեկն ասել է, որ ԵՄ-ն «դեռ հրաժարվում է դրան հավատալ»։ «Այն սխալ կլինի… պատերազմը թանկ արժե»,-ասել է նա։ Միևնույն ժամանակ, Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի պաշտոնյան նշել է, որ «դժվար է ասել», թե որքան անխուսափելի է «ներխուժումը»։ «Գլխավոր գաղափարն այն է, որ պատրաստ լինենք պատժամիջոցներին… Համակարգումն ու միասնությունն առանցքային են»,-հավելել է նա։
Միևնույն ժամանակ, պարբերականը ինքն է խոստովանում, որ փետրվարի 16-ի հետախուզական տվյալները դեռ կարող են լինել «հում» և չեն ներկայացնում ԱՄՆ իշխանությունների կողմից իրավիճակի ընդհանուր գնահատականը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ
- Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին
- Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինան