Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «դելտակրոն» մուտացված շտամ
Բրիտանացի համաճարակաբանները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի նոր մուտացված շտամի առաջացման մասին։ Daily Mail-ը գրում է, որ վիրուսի մեջ հայտնաբերվել են տարրեր, որոնք առկա են ինչպես «օմիկրոն», այնպես էլ «դելտա» շտամում, ինչի կապակցությամբ այն ստացել է «դելտակրոն» անվանումը։
Ենթադրվում է, որ մուտացիան առաջացել է մի մարդու մոտ, ով վարակվել է միաժամանակ երկու շտամով։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այնուամենայնիվ, փորձագետներն առաջարկում են խուճապի չմատնվել՝ հաշվի առնելով, որ նոր շտամով վարակվելու բավականին քիչ դեպքեր կան, և արդեն մասամբ ձևավորել է կոլեկտիվ իմունիտետ ինչպես «դելտայի», այնպես էլ «օմիկրոնի» նկատմամբ։
«Այսպիսով, տեսականորեն այն չպետք է չափազանց մեծ վտանգ ներկայացնի: Իհարկե, ոչ ոք չի կարող ամեն ինչ հստակորեն կանխատեսել, բայց այս պահին ես այնքան էլ անհանգստացած չեմ», - ասել է անգլիացի պրոֆեսորը։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ COVID-19 համաճարակը դեռ հեռու է ավարտվելուց, և հավանական է վիրուսի նոր վտանգավոր շտամների ի հայտ գալը։
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամի դեպքում շնչուղիների և շնչառական համակարգի լուրջ ախտահարում է տեղի ունենում. Ռոմելլա Աբովյան
- Բժշկի խորհուրդը՝ ինչպես վերականգնվել «օմիկրոն»-ից հետո
- Որոնք են «օմիկրոն»-ի ամենացավոտ ախտանիշները
- Բժիշկը նշել է, թե որոնք են «օմիկրոն»-ի տագնապալի ախտանիշները
- Իրանում արտադրվել են «օմիկրոն» շտամը հայտնաբերող մոլեկուլային փաթեթներ
- «Օմիկրոն» շտամի դեպքում բժշկական դիմակների արդյունավետությունը նվազել է. Վիրուսաբան
- Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն
- Հոսպիտալացված քաղաքացիների 80%-ի մոտ հենց «օմիկրոն» շտամն է. Անահիտ Ավանեսյան
- Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ․ 52.3%-ի մոտ՝ «Դելտա», 47.7%-ի մոտ՝ «Օմիկրոն»
- Դելտակրոն. Կիպրոսում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ՝ Օմիկրոն ու Դելտա շտամների համակցությամբ
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
- Pfizer-ը հայտարարել է «Օմիկրոն» և «Դելտա» շտամներով միաժամանակ վարակվելու հավանականության մասին
- «Օմիկրոն» շտամը կարող է տարածվել երկու անգամ ավելի արագ, քան «Դելտա»-ն
- Պատվաստման արդյունավետությունը Քովիդի դելտա տեսակի նկատմամբ ավելի ցածր է․ Արսեն Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան