Երկրները շարունակում են կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան
Իրաքի արտգործնախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Ուկրաինա՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Ուկրաինայում գտնվող իրաքցիներին նախարարությունը խորհուրդ է տվել լքել երկիրը:
«Բացառիկ հանգամանքների բերումով՝ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին լքել Ուկրաինան, ինչպես նաև չմեկնել այնտեղ՝ անվտանգության իրավիճակից ելնելով», - kommersant.ru-ի հաղորդմամբ, ասվում է Իրաքի ԱԳՆ-ում։
Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին որոշ երկրներ հայտարարել էին այդ երկրից իրենց քաղաքացիների տարհանման մասին։ Հունվարին Մեծ Բրիտանիան և Կանադան հայտարարել էին իրենց քաղաքացիների տարհանման մասին։ Ուրբաթ օրը՝ փետրվարի 11-ին, նմանատիպ հայտարարություններ են արել Նիդեռլանդների և Չեռնոգորիայի իշխանությունները։ Այսօր՝ փետրվարի 12-ին, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը չլինի։
Հարակից հրապարակումներ`
- Աղբյուր. Ռուս դիվանագետները սկսել են լքել Կիևը
- Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան