Ճապոնիան Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել է մինչև առավելագույնը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
Կոնկրետ երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը, ըստ Ճապոնիայի ԱԳՆ դասակարգման, պարունակում է կոչ՝ «անհապաղ լքել պետության տարածքը» և հրաժարվել այս երկիր ցանկացած ուղևորությունից։
Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է «ուկրաինա-ռուսական սահմանին լարվածության շարունակական աճով»։ Երկրի ԱԳՆ-ն ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացումը մնում է «անկանխատեսելի՝ չնայած ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական շարունակվող ջանքերին»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինայում հայտնել են, որ ուժով ողջ Դոնբասի վրա վերահսկողություն չեն սահմանի
- Երկրները շարունակում են կոչ անել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան
- Բելառուսի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
- Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան