ՄՕԿ-ը չի պատժի ուկրաինացի մարզիկին Օլիմպիական խաղերում քաղաքական ակցիայի համար
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի պատժի ուկրաինացի մարզիկ Վլադիսլավ Գերասկևիչին Պեկինում ընթացող Օլիմպիական խաղերում քաղաքական հայտարարություն անելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մարզիկը ցուցադրել է Ուկրաինայի դրոշի տեսքով պաստառ՝ «No War in Ukraine» («Ոչ պատերազմ Ուկրաինայում») գրությամբ։
«Մենք զրուցել ենք մարզիկի հետ։ Դա խաղաղության ընդհանուր կոչ էր։ ՄՕԿ-ի համար այս հարցը փակված է»,- գործակալությանը հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի կանոնների համաձայն խաղերում արգելվում են քաղաքական բնույիթ ցույցերը, գործողություններն ու ժեստերը։
Գազետա.ռու-ն գրում է, որ օլիմպիական խաղերից առաջ Ուկրաինայի սպորտի և երիտասարդության նախարարությունն իր մարզիկներին արգելել է հարցազրույցներ տալ ռուսերեն լեզվով, ինչպես նաև խորհուրդ է տվել չգտնվել Ռուսաստանի մարզիկների մոտ և խուսափել նրանց հետ համատեղ լուսանկարվելուց։
Հարակից հրապարակումներ`
- Արբանյակից ցուցադրվել է Պեկինի Օլիմպիական խաղերի օբյեկտների գտնվելու վայրը
- Պեկին-2022․ Միքայել Միքայելյանը 61-րդն է
- ՄՕԿ-ը դատարանում կբողոքարկի Կամիլա Վալիևայի՝ օլիմպիական խաղերում հանդես գալու թույլտվությունը
- Պեկին-2022. Դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը՝ 7-րդ և 9-րդ տասնյակներում
- Պեկին 2022․ Վալիևայի դոպինգ թեստը մեդալների հանձնման արարողության տեղափոխման պատճառ է դարձել
- Պեկին 2022․ Գերմանացին դահուկավազքի մրցույթում ոսկե մեդալ է նվաճել
- Պեկին-2022. Գեղասահորդների պարգևատրումը հետաձգվել է՝ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատճառով
- Պեկին-2022․ Իտալիայի կյորլինգի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ
- Պեկին-2022. Կատյա Գալստյանը 80-րդն է սպրինտում
- Պեկին 2022․ Մեդալային հաշվարկում առաջատարը Շվեդիայի հավաքականն է
- Պեկին-2022. Կանադացի հոկեյիստները ռուսներին ստիպել են խաղին մասնակցել դիմակներով
- Պեկին-2022. Ռուսաստանը՝ Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային չեմպիոն
- ՄՕԿ-ի ղեկավար. Օլիմպիականները պետք է հեռու մնան քաղաքականությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան