Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է իր դիվանագետներին
Մեծ Բրիտանիան Կիևից տարհանում է իր դեսպանատան աշխատակիցներին: Լուրը հայտնել է Sky News-ը։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել ձեռնպահ մնալ Ուկրաինա ցանկացած ճանապարհորդությունից, իսկ այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվել հեռանալ «քանի դեռ կարող են» և «առևտրային միջոցներ կան»։
Գերատեսչությունից հայտնել են, որ «աճող սպառնալիքի հետ կապված», ԱԳՆ-ն որոշում է կայացրել Կիևից դեսպանատան աշխատակիցներին հետագա դուրս բերելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ Կիևում դեսպանատունը բաց է մնալու, սակայն չի կարող անձնական հյուպատոսական օգնություն ցուցաբերել։
Փետրվարի 11-ին էլ Նորվեգիայի ԱԳՆ-ն է իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան «լուրջ ու անկանխատեսելի իրավիճակի պատճառով»։ Հարավային Կորեայի իշխանությունները որոշել են փետրվարի 13-ից արգելել իրենց քաղաքացիներին մեկնել Ուկրաինա, ինչպես նաև կոչ են արել քաղաքացիներին շտապ լքել երկիրը։ Դիվանագետները հիշեցրել են, որ հրամանի խախտումը պատժվում է Հարավային Կորեայի օրենսդրությամբ։ Սեուլի տվյալներով՝ Ուկրաինայում կա Կորեայի Հանրապետության ավելի քան 340 քաղաքացի, այդ թվում՝ դեսպանատան աշխատակիցներ, և կառավարությունը պատրաստ է ապահովել նրանց անվտանգ տարհանումը։
Մինչ այս Իսրայելը սկսել է Կիևից դիվանագետների ընտանիքների տարհանումը, Նիդեռլանդների և Լատվիայի իշխանություններն էլ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինան։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը պատրաստում է «սահմանափակ» ներխուժում իրականացնել Ուկրաինա
- Ուկրաինան բողոքում է Ռուսաստանի կողմից Ազովի և Սև ծովերի որոշ հատվածների արգելափակման դեմ
- Ռուսաստանն ու Բելառուսը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին