Մերձմոսկովյան շրջաններից մեկի շինհրապարակում բետոնե կոնստրուկցիայի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել
«Սելյատինո գյուղում՝ կառուցվող ճամփեզրի առևտրի համալիրում, փլուզվել է բետոնե ցանկապատի երեք կամար։ Կան վիրավորներ և զոհեր»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Իրազեկ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Մոսկվայի մարզի դատախազությունը հաստատել է դեպքի փաստը՝ հավելելով, որ զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է։ Նարո-Ֆոմինսկ քաղաքի դատախազությունը կազմակերպել է աուդիտ, որի ընթացքում գնահատվելու է դաշնային օրենսդրության պահանջներին համապատասխանությունը, այդ թվում՝ շինարարական աշխատանքների մեջ անվտանգության նորմերի պաշտպանության մասով: